Հայ-ռուսական համաձայնագրից բողոքող եւ այս պահին ԱԺ-ի դիմաց գտնվող ակտիվիստ Վահագն Մինասյանը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանները իրեն եւ մյուս ակտիվիստներին բերման ենթարկելու համար իրենց մեքենաները նստեցնելուց հետո ազատ են արձակել նրանց: Ոչ մի ակտիվիստ ոստիկանական բաժանմունք չի տարվել:
«Մենքենայի մեջ տասը րոպե պահեցին: Այդ ընթացքում ոստիկաններն իրենց վերադասերի հետ բանակցության մեջ էին, ինչից հետո մեզ ազատ արձակեցին` հորդորելով այլեւս չփակել փողոցը»,- պատմեց Վահագն Մինասյանը:
Նրա խոսքով, այժմ ԱԺ-ի դիմաց խաղաղ է, իրենք կանգնած են, շարունակում են իրենց ակցիան, իսկ ոստիկանները հսկում են մայթեզրերը: Վահագն Մինասյանը չբացառեց, որ կրկին կդիմեն կտրուկ քայլերի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ