Վերջերս ՍԴՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ սկսում է ձախ ուժերի միավորման գործընթաց: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով միավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ առկա պայմանավորվածություններին՝ ՍԴՀԿ մամուլի քարտուղար Արթուր Ղահրամանյանն ասաց, որ մի շարք կազմակերպություններ եւ անհատներ իրենց ցանկությունն ու պատրաստակումությունն են հայտնել այդ ֆորմատում աշխատելու: Հիշեցնենք, որ միավորումը նպատակ ունի հետամուտ լինել մեր երկրում սոցիալական արդարության հաստատմանը, ինչպես նաեւ նախատեսում են պայքար մենաշնորհների ու օլիգոպոլիայի դեմ:
Նախաձեռնության հեղինակները, սակայն, առայժմ ձեռնպահ են մնում իրենց շարժմանը միացող անհատների եւ կազմակերությունների անունները հրապարակելուց, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են: «2014-ին սկզբին ՍԴՀԿ-ն եւ ձախ ուժերի ֆորմատը հանդես են գալու միասնական պլատֆորմով, կլինի մեծ պրեզենտացիա, հետո տարբեր միջոցառումներ: Չեն բացառվում նաեւ նշված նպատակների շրջանակներում տարատեսակ բողոքի ակցիաները, հանրահավաքները, քննարկումներն ու կլո սրեղանները»,- ասաց Արթուր Ղահրամանյանը: