Այս պահին ԱԺ-ի դիմաց գտնվող ակտիվիստ Վահագն Մինասյանը Aravot.am-ին պատմեց, որ քիչ առաջ ոստիկանների հետ բախման արդյունքում ակտիվիստներից մեկի` Անտոն Իվչենկոյի, քիթն է կոտրվել:
«Եթե չեմ սխալվում հիվանդանոց տարան: Եթե չի էլ կոտրվել, ապա հաստատ վնասվել է»,- ասաց Վահագն Մինասյանը: Քիթը վնասված ակտիվիստն այժմ ԱԺ-ի դիմաց չէ, ակտիվիստները նրանից տեղեկություն չունեն: