Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուն տոներին չի թանկանա. վստահեցնում է գյուղնախարարությունը

Դեկտեմբեր 20,2013 14:01

Հայաստանում տավարի մսի ավելցուկ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը: 

Նրա ներկայացմամբ՝ ներկայումս արտադրվում է 48-50 հազար տոննա տավարի միս, եւ ծրագիր է ներկայացվել կառավարությանը, այն քննարկման փուլում է եւ նախատեսվում է տավարի մսի արտադրությունը 10 հազար տոննայով ավելացնել: Իսկ թռչնի մսի ինքնաբավության խնդիր կա, տեղում արտադրվում է 7-8 հազար տոննա, իսկ 20-25 տոննա էլ դրսից է ներկրվում:

Ասուլիսին ներկա անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյան էլ վստահեցրեց, որ հավի ձվի նույնիսկ գերարտադրություն կա: Պարոն Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ Ամանորին եւ Զատիկի տոներին ձվի թանկացում չի լինի. «Ձուն վերջերս արդեն թանկացել է էներգակիրների եւ փաթեթավորման պարագաների թանկացման հետեւանքով, բայց առաջիկայում այլեւս ձվի գնաճ չի լինի: Հուլիսին ձվի ավելցուկից նույնիսկ կունենանք 6-7% գնանկում»:

Գյուղնախարարության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ մսի գնի նվազում եւս կլինի, քանի որ անասնագլխաքանակի ավելացում կա եւ գյուղացիներն ու արտադրողները մորթում են անասուններին:

Հարցին, որ որոշ մասնագետներ պնդում են, թե անասուններին մորթում են, քանի որ անասնակերի խնդիր ունեն, պարոն Բաղյանը վստահեցրեց, որ անասունների սպանդ չի կատարվում կեր չունենալու պատճառով, այլ գյուղացիներն ընդամենը մորթում են արդեն գիրացած ու ավելացած անասուններին:

Մանրամասն՝ առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031