Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիի տաճարում ցանկացած շինարարություն ապօրինի է. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Դեկտեմբեր 20,2013 13:36

Հայաստանում գտնվող եզակի հնավայրում՝ Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում Մշակույթի նախարարության նախաձեռնությունը՝ կառուցել սրճարան, անընկալելի և անընդունելի է: Հայաստանի հնագիտական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների մի ստվար հատված վաղուց արդեն վերածվել է ժամանցի գոտու, ինչն իր հետ բերում է ճարտարապետական տեսքի աղավաղում, տարածքն էլ վերածվում է աղբակույտերի: Հետաքրքիր է, որ նման նախաձեռնությանը նախ և առաջ դեմ պետք է լիներ Մշակույթի նախարարությունը, սակայն պետական այդ կառույցն է նախաձեռնել սրճարան ստեղծելու գաղափարը: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն իր վճռական ոչն է ասում Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում որևիցե շինության առկայությունը:

Պատմությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների համար նախատեսվող «փոքրիկ» սրճարանները հանգեցնում են ռեստորանային համալիրների: Մեզ համար նաև ուրախալի է, որ Գառնի գյուղի բնակիչներն իրենք չեն ցանկանում այդ սրճարանի գոյությունն ու մեր զորակցությունն ենք հայտնում իրենց պայքարին: Գառնիի հեթանոսական տաճարը պետք է մնա անաղարտ վիճակում, այլ ոչ թե ինչ-ինչ չինովնիկների քմահաճույքին ենթարկվի:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

20.12.2013

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031