Քիչ առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար դուրս են եկել փողոց, փակել երթեւեկությունը: Ոստիկանները միջամտել են, նրանց փողոցից դուրս բերելու համար: Ոստիկանները տասնյակ ցուցարարների են բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ:
Ակտիվիստ Կարեն Հարությունյանը Aravot.am-ին պատմեց, որ ինքն ու տասնյակ ակտիվիստներ այս պահին ոստիկանական մեքենաներում են, ոստիկանները պատրաստվում են տանել բաժին:
«Դուրս էինք եկել փողոց, մեր բողոքն արտահայտելու: Մեզ հանեցին փողոցից դուրս, հետո նստեցրին մեքենաներ: Դուրս էինք եկել փողոց` պահանջելով, որ քվեարկությունը ԱԺ-ում չեղյալ հայտարարվի: Ժողովրդին էինք ուզում նաեւ տեղեկացնել պետական դավաճանության մասին»:
Կարդացեք նաև
Բերման ենթարկված քաղաքացիներն են՝ Նարեկ Բաբայան, Դավիթ Հարությունյան, Վիլեն Գաբրիելյան, Արմեն Մկրտչյան, Սիփան Փաշինյան, Մոմիկ Վարդանյան, Վահանգն Մինասյան, Կարեն Հարությունյան:
Ֆոտոշարք
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ախր այ հայ ժողովուրդ, բա մեղք չե՞ն էս ջահելները: Ինչու՞ մեր հոծ զանգվածներով դուրս չենք գալիս ու կանգնում նրանց կողքին: Ախր մեր չորսից մեկը սոված է մտնում անկողին: Էլ ի՞նչ ունենք կորցնելու: