Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 13:04

«Ինչ ասեմ, գնացեք իրան հարցրեք, կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում՝ ես ինչ իմանամ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ իր գործընկեր ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը կոկորդիլոս է ներկրել Հայաստան:

«Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում, ով դնում ա, թող դնի: Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, ես շա՞տ գիտեմ: Ես զզվում եմ ըտենց բաներից, կոկորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն»,- շարունակեց Սեյրան Սարոյանը:

Նույն հարցին մյուս գեներալ պատգամավորը`Մանվել Գրիգորյանն էլ հարցով պատասխանեց. «Կոկորդիլոսն ի՞նչ ա աղջիկ ջան: Հայաստանում կա՞ կոկորդիլոս»: Երբ լրագրողները տեղեկացրին, որ արդեն ներկրում են, գեներալն ասաց. «Որ բերել են, մեկին պետք կգա էլի» ու այլ հարցերի չսպասելով ասաց. «Էդ Էդքան զարգացե՞լ ա մեր ազգը, որ կոկորդիլոս ա բերում: Դե լավա ա»:

Հարցին`սեղանին կոկորդիլոս չի՞ դնելու, Մանվել Գրիգորյանն ասաց. «Չէ , ես երկրապահական սեղան եմ դնելում: Եթե ուզում եք ամսի 31-ին գիշերը ժամը 12-ին արեք երկրապահ, կտենաք մեր սեղանը»:

Մանվել Գրիգորյանը ամանորյա սեղանին կոկորդիլոսի միս դնելը թիթիզություն է համարում. «Չէ, մարդ կա էշի միս էլ ա ուտում, ձիու միս էլ ա ուտում, եթե սիրում են, թող ուտեն: Օրինակ` ազգեր կան էշի միս են ուտում, ձիու միս են ուտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031