Մեկնաբանելով նախօրեին ՍԴ-ի կայացրած որոշումը, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այլ որոշում այս Սահմանադրական դատարանից ես, իհարկե, չէի էլ ակնկալում: Սահմանադրական դատարանը հասցրեց շատ օպերատիվ կերպով այս վասալային համաձայնագիրը ճանաչել սահմանադրական»:
Ավելին, Տիկին Զոհրաբյանը զարմացած է նրանց վրա, ովքեր զարմացած են Սահմանադրական դատարանի նման որոշումից. «Դա է զարմանալին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև