Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ծնվածների 23 տոկոսն ապրում է երկրից դուրս. «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 20,2013 12:47

Արտագաղթի ծավալներով մեր երկիրն աշխարհում առաջատարներից է:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  PEW հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհում միգրացիոն շարժերի վերաբերյալ զեկույց, որում տեղ է գտել նաև Հայաստանը:

Ըստ զեկույցի՝ մարդիկ Հայաստանից հեռանում են գործազրկության բարձր մակարդակի, սոցիալական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, ինչպես նաև երկրում հեռանկարներ չտեսնելու պատճառներով:

Արտագաղթի ծավալներով առաջատար երկրների ցանկում են նաև Պուերտո Ռիկոն, Յամայկան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ղազախստանը, Մոլոդովան:

Ուսումնասիրությունն ընդգրկում 1990-2013 թվականները: Զեկույցի համաձայն աճել է միգրանտների հոսքը դեպի Մերձավոր Արևելք, Հյուսիսային Ամերկա, ինչպես նաև որոշ արևմտյան եվրոպական երկրներ: Չնայած փոփոխություններին, մեկ բան անփոփոխ է մնացել. Միացյալ նահանգները շարունակում է մնալ այն երկիրը, որն ամենաշատ ներգաղթյալներն ունի: Այստեղ միգրանտների թիվը 23 տարվա ընթացքում կրկնապատկվել և հասել է շուրջ 46 միլիոնի. աշխարհի միգրանտների 10-ից 6-ը այնպիսի երկրներից են, որտեղ մեկ շնչին տարեկան բաժին ընկնող եկամուտը կազմում է 1036–ից մինչև 12 615 դոլար:

Զեկույցում անդրադարձ կա նաև այն միգրանտներին, ովքեր իրենց երկիրը լքել են ազգային սահմանների փոփոխության պատճառով. խոսքը նաև նախկին ԽՍՀՄ-ում ապրող միլիոնավոր մարդկանց մասին է, որոնցից շատերը բռնեցին արտագաղթի ճամփան, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե ամեն անկյուն ունեցավ իր սահմանը: Ռուսաստանի տնտեսական աճը գայթակղել է հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներին, որոնց շնորհիվ Ռուսաստանն այսօր ունի շուրջ 11 միլիոն միգրանտ:

Լուսինե Մուսայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031