Այսօր խորհրդարանի արտահերթ նիստին երկարատեւ բացակայությունից հետո մասնակցում էր նաեւ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ վերջինս առողջական խնդիրներ ունի եւ երկար ժամանակ արտերկրում բուժում էր անցնում: Մանվել Գրիգորյանը Հայաստան է վերադարձել երկու օր առաջ:
Այսօր լրագրողները Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին`տեղյա՞կ է ԵԿՄ նախագահի հնարավոր փոփոխության մասին խոսակցություններին, որոնք իր բացակայությամբ շրջանառվում էին Հայաստանում: «Ինչի՞, էդ երկրապահն ա որոշում, թե ով ա լինում, ով չէ: Էդ լուրեր պտտցնողները էշակ դերեվյաննի են»:
Համոզվա՞ծ է, որ վարչությունն էլի իրեն է ընտրելու՝ հարցին էլ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Այո, ոչ թե համոզված եմ, դա ըտենց էլ կա: Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի: Մարդ են էլի, պարապ են մի բան մոգոնում են»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց գեներալի առողջական վիճակով: «Ձեզնից մեկը չի պսակվո՞ւմ, գամ մի հատ պարեմ, ուրախանամ, տենաք ոնց եմ»,- հումորով արձագանքեց Մանվել Գրիգորյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ