Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր նրանք, ովքեր կսեղմեն այդ համաձայնագիրը հաստատող կոճակը, համարվելու են պետական դավաճաններ»

Դեկտեմբեր 20,2013 12:21

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության մասին համաձայնագրից դժգոհ մի խումբ ակտիվիստներ այս պահին հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու այսօր այն վավերացնելու նպատակով հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի դեմ:

Ակտիվիստները սակավաթիվ են եւ պասիվ: Նրանք ձեռքերին կա միայն «Ես չեմ ուզում լինել ստրուկ» ցուցապաստառը: Ակտիվիստները պատրաստվում են առաջիկայում հրապարակել իրենց հայտարարությունը, որով դատապարտում են համաձայնագիրը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի  եւ հետագա գործունեության մասին համաձայնագրի վավերացումը Ազգային ժողովի կողմից պետական  դավաճանություն է, Հայաստանի ինքնիշխանության կորստի ամրագրում՝ հօգուտ Ռուսաստանի: Բոլոր նրանք, ովքեր կսեղմեն այդ համաձայնագիրը հաստատող կոճակը, համարվելու են պետական դավաճաններ եւ ենթակա են լինելու պետական դավաճանության համար օրենքով սահմանված խստագույն պատժի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031