Gallup կենտրոնը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել հետխորհրդային 11 երկրներում եւ պարզել, որ ամենաշատը Հայաստանի ժողովուրդն է ԽՍՀՄ փլուզումը բացասաբար գնահատում (66 տոկոս), եւ միայն 12 տոկոսն է համարում, որ դա դրական էր։
«ՉԻ» – Հիշեցնենք՝ պաշտոնապես ԽՍՀՄ-ը փլուզվել է 22 տարի առաջ, ու մոտավորապես այդ ժամանակ էլ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի գրեթե հարյուր տոկոսանոց արդյունքով հռչակել է իր անկախությունը։ Հիմա պարզվում է՝ ԽՍՀՄ փլուզումը, առանց որի հնարավոր չէր լինի Հայաստանի անկախությունը, վնաս էր։
Հետազոտության արդյունքները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, միայն մի բանի մասին են վկայում. Հայաստանի վիճակն այնքան վատ է, որ բնակչության 66 տոկոսը կգերադասեր վերադառնալ խորհրդային ժամանակներ, քան ապրել անկախ Հայաստանում՝ այս իշխանությունների օրոք:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում