Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերում եմ անծանոթ մարդկանց նկուղներում

Դեկտեմբեր 20,2013 13:50

Իմ կյանքի դժբախտ պատմությանը ծանոթ են շատուշատ մարդիկ:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ:

Փոքր աղջիկս փախավ Տաջիկստան, ամուսնացավ տաջիկի հետ:

Նրա սխալ, չմտածված քայլի պատճառով տառապում եմ ու տանջվում:

Ապրում եմ սոված ու ծարավ: Գիշերում եմ անծանոթ մարկանց նկուղներում՝ իրականում իմ ով լինելը թաքցնելով:

Հույսս դրեցի Աստծո վրա:

Մկրտվեցի մի եկեղեցում: Մկրտվելուց եւ Սուրբ հոգի ստանալուց հետո համացանցում տեսել ու կարդացել են իմ հարցազրույցները, նախատելով, թե ես արժանի չէի մկրտվելու եւ Սուրբ հոգի ստանալու:

Այստեղ էլ բախտս չբերեց:
Գնալով վիճակս ծանրանում է:

Տաջիկներից Հայաստանում ստացվել է քրեական գործ, համաձայն որի՝ հետախուզվում եմ: Հետախուզվում եմ 8 տարի:

Տաջիկստանում ինձ ձերբակալել են եւ անազատության մեջ են պահել 4 օր: Ռուս զինվորականների օգնությամբ դուրս եմ բերվել ոստիկանությունից, որի պետը տաջիկ փեսայիս մորաքրոջ ամուսինն էր:

Նա ուզում էր ամուսնանալ ինձ հետ՝ ունենալ ինձ որպես 4-րդ կին:
Մերժվելով ինձնից՝ նա սարքեց մի քրեական պատմություն՝ ինձնից վրեժ լուծելու նպատակով:
Ես բողոք էի գրել Տաջիկստանում ՌԴ դեսպանին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին:

Իմ՝ Տաջիկստանից դուրս գալուց հետո գեներալին կանչել են պատասխանատվության, քանի որ բողոքը ես էի գրել, ինձ չգտնելով՝ գեներալի գործը մնացել է փակուղու մեջ:
Իմ դեմ հարուցված քրեական գործի համաձայն՝ իբր ես խաբել եմ իր բարեկամներին՝ 100 000 դոլար գումարի տիրանալով:

Այս ամենի մասին ես գրել եմ ՀՀ նախագահին, տարբեր պետական կառույցներին, եւ եթե լինի հետաքննություն, պատրաստ եմ տույժ կրելու, եթե մի տող անգամ ստում եմ: Ի դեպ, ինձ հետ կատարվածի մասին հայտնել եմ նաեւ www.aravot.am կայքին:
Գտնվելով Հայաստանում՝ ես հայտնել եմ, որ ուզում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն: Մերժել են, ասելով, թե իմ նկատմամբ կա քրեական գործ:
Մինչ օրս չունեմ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը, գրել եմ դատախազությանն ու ոստիկանությանը:

Նշված գերատեսչություններից ոչ մեկը չի տրամադրում իմ գործի փաստաթղթերը:
Հակառակը՝ շատացել են ներքին զանգերը:
Ոստիկանությունը պնդում է, թե իմ արտաքսումը պետք է արագ լինի:
Վարչական դատարանի դատավորին ոստիկանության ներկայացուցիչն ասաց, թե ներքին զանգ է եղել, ԱԳՆ հեռախոսազանգի հիման վրա է Վրաստանի դեսպանն ինձ տրամադրել վերադարձի վկայական: Դատավորն ասաց, որ ներքին զանգի հիման վրա նման բան չի կարող լինել. մինչդեռ վերադարձի վկայականը տրվում է ՀՀ քաղաքացիների:
Վարչական դատարանի կողմից տրվեց որոշում, որով համարվում եմ ՀՀ քաղաքացի:
ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը բողոքարկեց վարչական վերաքննիչ դատարան:

Այստեղ էլ ստացվեց նույն պատասխանը, համաձայն որի՝ տիկին Թամարան համարվում է Հայաստանի քաղաքացի:
Լսեցի մի այսպիսի խոսակցություն. «Մենք գիտենք, որ ինքը տաջիկներին չի «քցել», բայց տալիս է տաջիկներին 100 000 դոլար, իսկ մեզ ոչ մի բան, դրա համար էլ կգնա Տաջիկստան»:
Այս ամենի համար է, որ ինձ ուզում են արտաքսել իմ հայրենիքից:
Ես հոգնել եմ: Ինձ համար ապրելն անիմաստ է:
Անձնագրերի եւ վիզաների վարչության աշխատակիցը հիշել է գառն ու գայլը, ու իր հայցն ինձ վտարելն է եղել:
Նրանք բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, կցել են մի գրություն, որ ես ստացել էի 2010թ.-ին, Վճռաբեկ դատարանը մերժել էր բողոքը:

Հիմա հիշել են ու ասում են այդ 2010թ. որոշման մասին, համաձայն որի, ես պետք է գնամ Տաջիկստան՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:
Այստեղ գուցե հիշեն Ֆիրդուսու խոսքերը. «Մի օր մադն է թամբի վրա, մի օր թամբը իր մեջքին»:
Թող հասկանան սուտ չինովնիկները, որ իրենց շինծու պաշտոնները հավերժ չեն, որ իմ դժբախտությունից ավելի վատթարը կարող է լինել իրենց մոր, կնոջ, քրոջ հետ: Նրանք չեն հասկանա, 8 տարի ոչնչով ոչնչի համար տառապող կնոջ վիշտը, ցավը:
Այդ մարդկանց մեջ մեռած է խիղճը, ազնվությունը, հավատքը, մարդ լինելը:
Այսպիսի անտարբեր մարդիկ չթաղված մեռելներ են:

Ես էլ կուզեի շնչել այս օդը, տաքանալ ձմռան թույլ արեւի տակ, լինել ընտանիքիս հետ, որն, իհարկե, չի լինի, ու կյանքիս վերջին տարիներն ապրել հանգիստ:
Ինձ հետ վարվել են անօրինական, ոչ ճիշտ:
Ես գիտեմ, որ մեխի գլխին բռունցքով չեմ կարող հարվածել, ով եմ ես:
Եղել են մարդիկ, որ ցանկություն են հայտնել ինձ օգնել: Կանխել են, մնում է մի քայլ. նետվել կամրջից:

Մետրոպոլիտենի գնացքի մեջ մի կին ճանաչեց ինձ, եւ իր կողքի կնոջը պատմում էր ինձ հետ պատահածի մասին, իսկ նա էլ զգուշացրեց. «Հիմա 37 թվից բեթար ա, կամաց խոսա: Երկու մարդուց մեկուկեսը ոստիկանի մարդն է, հիմա կարող են ձայնագրել, դու էլ տուն չհասնես»:
Եվ ավելացրեց. «Մեր Ախալքալաք գողը մեռած չեղներ, էս խեղճի հարցերը 10 րոպեում կլուծեր»:

Սա է այսօրվա Հայաստանը:

Խնդրում եմ նամակս տպագրել ամբողջությամբ. ինչ իմանամ, գուցե վերջինը լինի…

ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031