Հատված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հարցազրույցից:
– Բոլոր դեպքերում, պարոն Այվազյան, էս Նոր տարվա մեջ մի լուսավոր կետ, այնուհանդերձ, կա. ճայի միս չեն դնում սեղանին։
-….
– Շա՞տ եք սիրում ճայ զարկել։
Կարդացեք նաև
– Գիտե՞ք, անկեղծ ասեմ՝ ինձ կարող եք մեղավոր ճանաչել աշխարհիկ ցանկացած մեղքերի մեջ….
– Օ՜յ, հետաքրքիր–հետաքրքիր է, կանգ առ, ակնթարթ, եկեք ձգենք պաուզան ու «մանրանանք», հատկապես աշխարհիկ ո՞ր մեղքի համար Ձեզ մեղադրենք…, Ձեր կողմերում գազի ճնշումը ինչպե՞ս է, սուրճը որքա՞ն ժամանակում է եփվում գազին։
– Կարելի է, չէ՞, խոսքս ավարտեմ։
– Ո՜չ, չի՜ կարելի. հարցիս պատասխանեք։
– Դե, աշխարհիկ, էլի. ասենք՝ կաշառք եմ վերցնում։
– Ես սա կարո՞ղ եմ համարել հաղորդում դատախազությանը։ Մի րոպե զանգեմ պարոն Կոստանյանին…
– Այո, միանշանակ։
– Ալո, պարոն Կոստանյան, խնդրում եմ «միանշանակորեն» զբաղվել պարոն Այվազյանով և իր հանքերով։ Օ՜յ, կներեք, իր այս հայտարարությամբ… Չի պատասխանում, ափսո՜ս, լավ, զբաղվենք օգտակար գործով։ Շարունակում ենք խոստովանությունների շարքը։
– Կարող եք ինձ մեղադրել աշխարհիկ այլ մեղքերի մեջ՝ ստախոսության, հպարտության և «մասամբք նորին» (գրաբար նրա տեսակներով- խմբ.) երդմնազանցության և «մասամբք նորին», բայց ոչ մեկը չի կարող ինձ մեղադրել հիմարության ու անխելքության մեջ։
Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում