Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Չեն ձգտում աշխատանք փնտրել ու իրենց հացը վաստակել ». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2013 11:33

Հատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Երիցյան, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու, Դուք՝ որպես ՀՀ կառավարության անդամ, Ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք այդ ամենում։

– Գիտեք ինչ, այսօր շատ հեշտ է ամեն ինչում, ինչ-որ մեկին մեղադրել, ամեն ինչ բարդել կառավարության ու նախարարների վրա։ Ես ուզում եմ մի բան ասել, որ այսօր աշխատատեղեր շատ կան, ես, լինելով ԱԻ նախարար, կարող եմ ասել, որ մենք աշխատատեղեր ունենք։ Կարծում եմ՝ մյուս գերատեսչություններում ու նախարարություններում եւս կան աշխատատեղեր։ Շատ ժամանակ լինում է, որ մարդիկ չեն սիրում աշխատել, չեն ձգտում աշխատանք փնտրել ու իրենց հացը վաստակել։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք առանց աշխատանքի են, կարող են, ասենք, նախարարներին ներկայացնել այդ ցանկը, ու այդ ցանկի հիման վրա մարդկանց տրամադրվեն աշխատանքներ։ Օրինակ՝ ինչպես մենք արել ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ։ Ես կարծում եմ, որ այդպես ավելի հեշտ կլինի այդ հարցին լուծում տալ։ Ովքեր որ աշխատանք չունեն, բայց ցանկություն ունեն աշխատել, մենք կարող ենք իրենց օգնել։ Ի վերջո, մեր հայ ազգն է, մեր քաղաքացիներն են, ինչպե՞ս կարող ենք մենք նրանց չօգնել։

Այսինքն, ըստ Ձեզ, հայ ազգը չաշխատող ազգ է ու նախընտրում է սոված մնալ, քան աշխատե՞լ։

– Չէ, ես դա նկատի չունեմ, մեր ժողովուրդն աշխատող է, ուղղակի ես նշում եմ, որ եթե նման վիճակագրություն գոյություն ունի, թե Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու, ապա մենք պատրաստ ենք այդ ընտանիքներին օգնել, աջակցել, որպեսզի Հայաստանում նման վիճակն չշարունակվի: Ես որպես նախարար եմ դա ասում, ես իմ նախարարությունում նման կերպ օգնում եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց։

Մի բան էլ նշեմ, որ նման աբստրակտ բաներ ասելը շատ հեշտ է, պետք է կոնկրետ ցանկ ներկայացնել, որ այսքան ընտանիք գոյություն ունի, եւ այս ընտանիքը գտնվում է այս վիճակում։ Ու մենք միասին, բոլորս այդ հարցին լուծում կտանք:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031