Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք մինչեւ 2043 թվականը

Դեկտեմբեր 20,2013 13:18

Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են: Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի «իսկական» գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, եւ վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 189 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն ցանկացած բացատրություն, եթե այն գոնե որոշ չափով տեղավորվի ձեւական տրամաբանության կանոնների մեջ: Բայց պաշտոնյաները հարցազրույցներում եւ խորհրդարանական ամբիոնից այնպիսի բացատրություններ են տալիս, որոնցից իրենք էլ գլուխ չեն հանում: Այսօր էլ, վստահ եմ, ներկայացնելու են իրենց կնքած «դարի գազային պայմանագիրն» այնպես, որ բոլորին միանգամայն պարզ կդառնա՝ մեզ նորից խաբում են:

Ամենատպավորիչն այս «դարի պայմանագրում», իհարկե, տարեթիվն է՝ 2043 թվականը: Այսինքն՝ 30 տարվա ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմի» հետ կնքած նվաստացուցիչ պայմանագիրը Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել: Եվ կրկին՝ կառավարության ներկայացուցիչները մեզ հետ անկեղծ չեն լինի եւ չեն ասի, թե ե՞րբ են սկսվել գազի հետ կապված այս բոլոր պատմությունները, եւ քայլերի ո՞ր հերթականությունն է բերել այս վիճակի, երբ անորակ եւ թանկ գազը ստանալու համար մենք պետք է, ըստ էության, Ռուսաստանին հանձնենք մեր ողջ էներգահամակարգը: Անկեղծության, մեղմ ասած, պակասի պատճառը, ինձ թվում է, այն է, որ սկսած մոտավորապես 2000 թվականից՝ այստեղ լուրջ կրիմինալ կա: Մենք գործ ունենք ապօրինի, գաղտնի, մութ գործարքների մի շղթայի հետ, որի վերջին օղակն է այս «գազային պայմանագիրը»: Խնդիրը, վստահ եմ, այդ կրիմինալի մեջ է, ոչ թե Ռուսաստանի կամ «Գազպրոմի»:

Կասկած չկա, որ խորհրդարանը կվավերացնի նաեւ «դարի պայմանագիրը», եւ Գալուստ Սահակյանը կբացատրի, որ պայմանագիրն ամբողջությամբ տեղավորվում է Գարեգին Նժդեհի կտակած «գործառույթների» մեջ: Նման գործարքը պետք է որ բողոքի ալիք բարձրացներ, եւ նույնիսկ Հայաստանում էլ դա այդպես կլիներ, եթե դրան չխանգարեր մի «նուրբ» հանգամանք: Որքան էլ ստեղծված իրավիճակի պատասխանատուն մեր իշխանությունն է՝ բողոքել, քննադատել, խոսել այդ թեմաներով հնարավոր չէ՝ առանց ասելու, որ, ճիշտ է, մեր մեղքով, բայց հենց Ռուսաստանն է խլում մեր ինքնիշխանության զգալի մասը: Իսկ նման բան ասելուց մեր քաղաքական ուժերի մեծ մասը խուսափում է՝ վախենալով, որ «այնտեղ»՝ Մոսկվայում, դա կընկալվի որպես «հակառուսականություն»: Իսկ այդ պիտակը, հայտնի պատճառներով, ոչ ոք չի ուզում վաստակել:

Մի խոսքով՝ անկեղծության որոշակի պակաս կա նաեւ մեր ընդդիմության մոտ: Բայց հույսն, իհարկե, պետք չէ կորցնել. կա հավանականություն, որ 2043 թվականից հետո իրավիճակը կփոխվի: Զինվենք համբերությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Այդ ամեն ինչը էական չէ։ Կարդացեք Շիրվանզադե և Բակունց և Չարենց, ամեն օր նայեք Թուրքիային պատկանող Մասիս սարին, խմեք Ջերմուկ և Նոյ։ Ձեզ կխաբեն, կարհամարեն, կծեծեն, սոված կրինեք՝ կարևոր չէ։ Կարևորը՝ սիրեք Հայրենիքը և երբեք չլքեք այն։ Իմացեք՝ ընկերովի մահը հարսանիք է։

    (մնացածը գործից վերադառնալուց, սրիկա կապիտալիստները շատ սրիկա են, ուշացումները չեն ներում..))..)

  2. Մայիս says:

    Գիտեք, դուք ավելի վտանգավոր եք, քան իշխանության բացահայտ պաշտպանները: Դուք ասում եք` իհարկե, շատ վատ է, բայց մինչև 2043 թ. այդպես էլ շատ վատ է մնալու: Եթե դուք ուրախ լինեիք դրա համար, որ ոչինչ չի փոխվելու Հայաստանում, ես դա կհասկանայի և ըմբռնումով կմոտենայի դրան: Բայց դուք ոչ թե պարզապես ուրախ եք, այլ ավելի վատ` ձեզ համար միևնույնն է` կփոխվի, թե ոչ ինչ-որ բան: Ձեզ համար բացարձակ միևնույն է, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Սա է մտահոգիչը: Որևէ երկրում թերթ հրատարակելը պատասխանատվություն է այդ երկրի հանդեպ: Դուք թերթ եք հրատարակում, բայց պատասխանատվություն չեք էլ կրում Հայաստանի համար: Սա մի ընդունեք որպես բարոյախոսական քարոզ, սա ընդունեք որպես մտահոգություն ձեր դրսևորած վարքագծի հանդեպ:

  3. Ոսկան says:

    Վախենամ վերջին օղակը չլինի այս գազային, կամ ավելի ճիշտ կլինի ասել Գազանային պայամանագիրը

  4. Շատ դիպուկ է եվ ռեալիստական,ողջունում եմ հայ մտավորական խմբագրի խոսքը,ասված է դառն իրականության ճշմարիտ ընկալմամբ;

  5. Maxim says:

    Մայիսի խիստ քննադատությունից՝ պարոն Աբրահամյանի հասցեին, մեկ անգամ ևս համոզվեցի որ
    մեր Հայկական գենաֆոնդի հետ, իրոք լուրջ աղետ է տեղի ունեցել։

  6. Արսեն says:

    Նորից միայն վատն եք տեսնում։ Եթե պայմանագիր կնքողները մտցրել են կետ, որ մինչև 2043 թվականը Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել պայմանագիրը՝ նշանակում է, որ նրանք համոզված են, որ մինչև 2043 թվականը լինելու՜ է Հայաստան, և այնտեղ լինելու՜ են հայկական իշխանություններ, որոնք կարողանալու՜ են ինչ-որ բան փոխել կամ չփոխել։
    Ուրախացեք դրանով …)))…

  7. Անահիտ says:

    Ընդհակառակը: Եթե գրված է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել պայմանագիրը, դա նշանակում է, որ մինչև 2043 թվականը` 1. Հայաստանում այլևս հայ չի լինելու, 2. Հայաստանում իշխանության է լինելու ռուսուլմանը, և գործը շատ հեշտացած:

  8. Նանար says:

    …………………………………………………..Ղազագիր……………………………………………………….

    Գազպրոմը ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացնում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ [B]առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության,[/B] այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցման: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր չեն փոփոխվի և չեղյալ հայտարարի: Հայկական կողմի ներկայացուցիչը որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ կարող է ներկա գտնվել ՀայՌուսգազարդ ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին:

  9. Azad says:

    Հայաստանի ինքնիշխանությունը կարո՞ղ եք պատկերացնել առանց Ռուսաստանի պաշտպանության: Այս հոդվածը ահավոր շփոթության մեջ է գցում հասարակ ընթերցողին : Ինձ թվում է որ ձեր առաքելությունը հավաստի լրատվություն չէ, այլ հակասությունների ցանցի մեջ ընկնելու գնով հակապետականություն և հակառուս ապատեղեկություն տարածել է: Դուք ընթերցողին ուզում եք հավատացնել որ ռուսաստանը թալանում է մինուճար Հայաստանի՞ն: Ու՞մ է Հայաստանը պարտք հինգ միլիարդ դոլար: Ռուսաստանի՞ն թե Արևմտյան գիշատիչ բանկերին:

    • Արսեն says:

      Արևմտյան գիշատիչ բանկերին՝ բնականաբար։ Այնքան գիշատիչ են, որ Հայաստանը շտապեց 700միլիոն պարտք վերցնել «գիշատիչներից», « եղբայրական» Ռուսաստանի 500 միլիոն «օգնություն» փակվելու համար։ ( (նման է, ասենք, ոնց որ կինը հարևանից պարտք վերցնի ամուսնուն ունեցած պարտքը փակելու համար…)))…)
      Իմիջայլոց. Ընթացում տեղի ունեցավ մի բան, որ մեր Հայաստանյան «հայրենասերները» և «ավանդապաշտները» գերադասեցին չնկատել։ Հայաստանի արժեթղթերը ներդրվեցին որպես ՛՛Քարդաշյան՜՜ …)))… Ցույց տալով, որ միակ արժեքը որ Հայաստանը կարող է արտահանել Քարդաշյանն է, պարտք տվողները Հայաստանը ընկաալում են որպես Քարդաշյան…))))…
      Ես պասում էի, որ «հայրենասերները» բողոքքի ցույցեր կանեն, կասեն՝ ոչ, մինչև չլինի «Գարեգին Նժդեհ»՝ փողը չեք վերցնի..)))…
      Ւսկ Ռուսաստանին պարտք չեք, որովհետև 5 դրամ պարտքի համար Ռուսաստանը վրայիցդ կաշիդ հանում է, էլ ոնց պարտք լինես Ռուսաստանին?..)))…

  10. artur says:

    ՀԱյաստանի անկախությունը անհրաժեշտ էր երկիրը անկախ(առանց որևե մեկի առջև պատասխան տալու) թալանելու համար , ինչը և արվեց էֆեկտիվ կերպով 20 տարիների ընթացքում: հայաստանի ճակատագրի մասին խորը մտածելու դեպքում կարելի է Կոմիտասի պես խելագարվել:

  11. Համեմատենք Կարսի 1921թ եվ Հալռուսգազարդի 2013թ հետ պայմանագրերը …նույնը չէ՞ ոգին ու տրամաբանությունը…Ազքանազ Մռավյաններից երբ՞ենք ազատվելու,որ նորմալ ազգ դառնանք…Իսկ անկախության սրբազան գաղափարը պետք չէ անվանարկել,այն բացարձակ արժեք է..պարզապես Նժդեհի դրոշով թամբին նստածները իրականում հեռու են Նժդեհից ու նրա գործից;

  12. Աննա says:

    Հա,որ մինչև 2043 թվականը ապրենք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031