Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված կոկորդիլոսի դեմ արշավը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 20,2013 11:17

Հայաստանում առաջին տարին չէ, որ ՏAՏ սուպերմարկետում Ամանորի առիթով դելիկատեսներ են վաճառվում՝ ապխտած կոկորդիլոս եւ այլն։ Սա արդեն ավանդույթ է։ Նախորդ տարիներին ՏAՏ-ն առաջարկել է նաեւ շնաձկան ֆիլե, ապխտած օձաձուկ եւ այլն։

Հանրությունը, սակայն, ավելի հանդուրժող էր այս երեւույթի նկատմամբ։ Իսկ այս տարվա կոկորդիլոսի դեմ արշավը, բնականաբար, պայմանավորված է երկրում օրեցօր ահագնացող սոցիալական խնդրով, աղքատությամբ եւ ընդհանրապես՝ վիճակի վատթարացմամբ։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ ցուցադրական ամանորյա ճոխ սեղանների դարաշրջանը մեր երկրում, գոնե հասարակության առաջադեմ հատվածի համար անցյալում է։ Եվ նաեւ սրանով է բացատրվում Նոր տարվա սեղանին ապխտած կոկորդիլոս եւ այլ «աչք ծակող» ուտեստներ դնելու հանդեպ այս համընդհանուր հակակրանքը։ Ստորեւ ներկայացնում ենք հատված «ՀԺ»-ի 2009 թվականի նախաամանորյա հոդվածներից մեկից.

«(…) Ապխտած կոկորդիլոս թեեւ այս տարի մեզ չհաջողվեց գտնել, սակայն շնաձուկ կար։ Այն, սակայն, անցած տարվա համեմատությամբ, մի քիչ թանկացել էր, ու փաստորեն հայրենի թիթիզ օլիգարխները մտահոգվելու լուրջ պատճառ ունեն։ Երեւի թե սնանկանան։ Անցած տարվա 34 հազար դրամի փոխարեն՝ «SAS» սուպերմարկետում շնաձկան 1 կիլոգրամն այս տարի արժե 34 հազար 980 դրամ։ Ամբողջական շնաձկներն արդեն գտել էին իրենց «երկրպագուներին», եւ որոշ խանութներում միայն կտորներ էին մնացել։ Անցած տարի, օրինակ, նույն խանութներում ամբողջական շնաձուկը կշռում էր շուրջ 20 կգ եւ արժեր 680 հազար դրամ կամ ավելի քան 2 հազար ԱԱՆ դոլար։ Իսկ այս տարի հասարակության՝ իրեն էլիտա համարող հատվածը այդ խանութների ցանցից կարող է ապխտած օձաձուկ ձեռք բերել։ Շրջապատին զարմացնելու համար նրանք հաստատ չեն խնայի իրենց 234 հազար դրամը կամ 620 դոլարը, որ պետք է վճարեն ապխտած շնաձկան դիմաց։ 15 կիլոգրամանոց իտալական գոճի եւս նրանք, ըստ ամենայնի, կցանկանան բազմեցնել իրենց սեղանին՝ վճարելով մոտ 150 հազար դրամ կամ էլ շուրջ 400 դոլար» («էկզոտիկայի պակաս էլի չի զգացվում», «ՀԺ», Դեկտեմբեր 30, 2009թ):

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031