Այսօր Վլադիմիր Պուտինը մեր հայրենակիցների մի զգալի մասի մոտ ընկալվում է որպես բռնապետական արժեհամակարգ կրող քաղաքական գործիչ, որի նախագահությամբ Ռուսաստանը գլորվում է հետ՝ հետզհետե ավելի ու ավելի հեռանալով ժողովրդավարական արժեքներից ու երկիրը ընկղմելով ռուսական ազգայնականության ու կայսերապաշտության խավարի մեջ։
Սակայն անգամ Վլադիմիր Պուտինին չսիրողները եւ նրան բռնապետ համարողները չեն կարող չնկատել, որ այդ գործիչը տարեկան առնվազն մեկ անգամ հասանելի է ու բաց աշխարհի բոլոր լրատվամիջոցների համար։ Իր հերթական ամենամյա ասուլիսում, որը կայացավ երեկ եւ տեւեց ավելի քան չորս ժամ, Պուտինը պատասխանեց գրանցված 1300 ռուսական եւ արտասահմանյան լրագրողների հարցերին։ Եվ բնականաբար, ինչպես եւ նախորդ տարիներին, ՌԴ նախագահին ուղղվեցին նաեւ անցանկալի հարցեր։
Նույն Պուտինը ժամանակ առ ժամանակ նաեւ իրականացնում է Ռուսաստանի քաղաքացիների հետ մի քանի ժամ տեւող համացանցային օնլայն հարցուպատասխան, որի ընթացքում եւս, չնայած ենթադրելի ֆիլտրումներին, տեղ են գտնում անցանկալի եւ բավականին սուր հարցեր։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանում գրեթե ամեն ինչում իշխանությունները փորձում են նմանակել ռուսականը, փորձենք հիշել, թե քանի անգամ է նման ասուլիս տվել Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։ Իր արդեն հինգուկեսամյա պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է որեւէ դեպք, երբ նա պատասխանի միանգամից մի քանի տասնյակ տեղի եւ արտերկրի լրագրողների հարցերի, էլ չասած՝ սեփական քաղաքացիների ուղիղ հարցադրումներին։ Նման բան չի եղել, քանի որ պարզապես չէր կարող լինել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Нууу,Вы сравнили,(мягко говоря),аппендикс с пальцем.