Մեկ այլ կազմակերպությունից տեղեկացրին. «Եթե պրոֆեսիոնալ Ձմեռ պապ են ուզում, ապա դա թանկ հաճույք է, մոտավորապես 60-70 հազար դրամ, իսկ «էժան» Ձմեռ պապիները 15 հազարով էլ կուղարկենք»:
Աշխատակիցը տեղեկացրեց, որ «էժան» Ձմեռ պապերը կարող են մեկ գիշերվա մեջ 10-12 տուն հասցնել մտնել։ «Այս պահի դրությամբ դեկտեմբերի 31-ի գիշերվա համար պատվերներն ընդունված են, եւ ազատ Ձմեռ պապիներ ու ձյունանուշներ չունենք»։
Փորձեցինք զրուցել նաեւ անհատ Ձմեռ պապիի հետ, վերջինս իր աշխատանքն արդեն սկսել է եւ օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում՝ Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Կասկադ եւ այլուր, առաջարկում է անցորդներին իր հետ լուսանկարվել։ Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ նկարվելը թանկ չէ։ «Իմ եւ Ձյունանուշի հետ նկարվելը 1000 դրամ է, նկարն էլ անմիջապես տեղում տալիս ենք՝ խնդիրներից զերծ, մնալու համար»,- ասաց Ձմեռ պապ Կարեն Հակոբյանը՝ հավելելով, որ եթե իրենց՝ ցանկացողների տեսախցիկներով են նկարվում, ֊դրա համար վճարում են 500 դրամ։
Նրա խոսքով, Ձմեռ պապ «դառնալու» համար համարձակություն է հարկավոր։ «Փոքրիկներին պետք է կարողանանք համոզել, վստահեցնել, որ սովորական մարդ չես, այլ Ձմեռ պապ»,- ասաց Ձմեռ պապը՝ կատակելով, որ երեխաները եթե չվստահեցին, մորուքը կպոկեն, եւ կհայտնվի ծիծաղելի իրավիճակում։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում