2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ Սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ