Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն միանալու է կառավարությանն անվստահություն հայտնելու ՀԱԿ նախաձեռնությանը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2013 10:33

Միանալո՞ւ են ՀԱԿ նախաձեռնությանը, թե՞ ոչ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը՝ երեկվա դրությամբ դեռ անորոշ էր։ ՀՅԴ-ից պատգամավոր Աղվան Վարդանյանը մեզ հայտնեց, որ քաղաքում չեն եղել, դեռ չեն քննարկել, ինչը, ամենայն հավանականությամբ, կանեն այսօր առավոտյան՝ ֆրակցիայի նիստում։

ԲՀԿ-ն նույնպես չի քննարկել, բայց խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չխուսափեց իր կարծիքը հայտնելուց. «Գիտեք, քննարկել եւ դիրքորոշում հայտնելը, այդ նախաձեռնությանը միանալ-չմիանալը կախված չէ նրանից՝ լավ է աշխատում կառավարությունը, թե վատ։ Բոլորը գիտեն, որ վատ է աշխատում, պետք է քննարկել եւ իրատեսականությունը, պահը, թե երբ բարձրացնել այդ հարցը, ես հասկանում եմ ՀԱԿ-ին, այդ հարցը չբարձրացնել էլ չի լինի, որովհետեւ երկիրը գնալով կոլապսի է ենթարկվում, բարձրացնելը եւ արդյունք չստանալը եւս մի բան չէ, այդպիսով ընդամենը հասարակությանը ցույց կտրվի, թե ինչպիսի կառավարություն ունենք։ Այնպես որ, շատ գործոններից է կախված մեր միանալ-չմիանալը»։

Պատգամավորի խոսքով՝ օր առաջ կառավարության հրաժարականն օգուտ է երկրին. «Ես կարծում եմ՝ ճիշտ կանի, որ խորհրդարանական մեծամասնությունն այս գործը ձեռնարկի, որովհետեւ միայն այդ դեպքում է իրատեսական նման գործընթացը»։

Երեկ, ավելի ուշ, ԲՀԿ-ից հայտնեցին, որ ընդունում են ՀԱԿ բոլոր հիմնավորումները եւ միանալու են նախաձեռնությանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031