Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իմ հայտարարությունը չնչին մասն էր, ես դեռ շատ բան ունեմ ասելու. Արման Մկրտումյանի եղբայր. NEWS.am

Դեկտեմբեր 20,2013 10:29

Իմ հրապարակումը ոչ մի կապ չունի իմ կնոջ հայցադիմումի հետ, իմ հրապարակումը կապ ունի միայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ, որտեղ հստակ նշված է կաշառքների չափը եւ իմ հայտնած ապացույցները կապված են միայն դրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ Ռուբեն Մկրտումյանը:

Իսկ ինչ վերաբերում է դատական դեպարտամենտի տարածած հայտարարությանը, ապա նա դա կապում է երկակի ստանդարտների հետ: «Իմ եղբայրը անմիջական դեր է խաղացել հայցի դեպքում, եթե նա կաշառք չի ստանում որեւիցե գործով, ուրեմն՝ բացասական վճիռ է կայացնում»,- ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը:

Հարցին, թե եթե եղբայրական խնդրանքը չէր անցնում, ինչի կաշառք չեք տվել, այդքան գումար չունեի՞ք, նա այսպես պատասխանեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք որեւիցե մի եղբայր իր եղբորը կաշառք տա, դա էլ նոր թեմա դառնար, ես ի սկզբանե գիտեի, որ ինքը կաշառք է ուզելու, որովհետեւ ինքը առանց կաշառքի ոչ մի գործարք չի անում, դրա համար ես իրեն չեմ դիմել ընդհանրապես: Դեպարտամենտը, որ ասում է դիմել եմ, ուրեմն՝ գլուխը պատին է տալիս, ոչ մի դիմում, խնդրանք չի եղել ի սկզբանե իմանալով, որ ցանկացած դիմումը հանգեցնելու է կաշառքի ուզման»,- ասաց Ռուբեն Մկրտումյանը: Նա շեշտեց, որ եթե ինքը նման հայտարարություններով հանդես գալու լիներ, դեռեւս 2010թ հանդես կգար, «բոլոր հիմքերը ունեի, երբ որ նրա հայրը նրանից ալիմենտ էր ուզում»:

«Իմ հայտարարությունը միայն կապված է ՄԻՊ զեկույցի հետ, եթե ուզում են կապ գտնեն իմ կնոջ հայցադիմումի հետ, նորից եմ կրկնում երկակի ստանդարտ, կաշառք կտան, կբավարարեք, չենք տա, չեն բավարարի»,- ասաց նա:

 Ինգա Մարտինյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031