«Փլեյ սիթիում» կայացավ ինտերնետ բոուլինգի 2013 թվականի վերջին միջազգային խաղը, որում Երեւանի «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի մրցակիցները Վլադիմիր քաղաքի «Ցենտրոբանկ» եւ «Վլադիմիրի առյուծներ» թիմերն էին:
«Արարատը» անհատական պայքարում «Ցենտրոբանկին» հաղթեց 4:2, թիմայինում՝ 8:0 եւ ընդհանրուր հաշվարկում՝ 12:2 հաշվով: Տարին հաղթանակով ավարտեց նաեւ նորաստեղծ «Մեդիան»: «Վլադիմիրյան առյուծների» հետ անհատական պայքարն ավարտվեց երեւանցիների առավելությամբ՝ 4:2: Թիմային պայքարում գրանցվեց ոչ-ոքի՝ 4:4: Սակայն դա էլ բավական էր, որպեսզի լրագրողական թիմն ընդհանուր հաշվարկով հաղթանակ տաներ 8:6 հաշվով:
Ինտերնետ բոուլինգի մրցաշարը կշարունակվի արդեն 2014 թվականին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ