638 բնակիչ ունեցող Այգեպար գյուղը խորհրդային տարիներին եղել է բանվորական ավան, այստեղ գործել են ծխախոտի ֆերմետացիոն ձեռնարկություն, պահածոների եւ գինու գործարաններ, օդանավակայան: Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո սահմանագոտում գտնվող օդանավակայանն ու պահածոների գործարանն անգործության են մատնվել, ծխախոտի ֆերմետացիոն գործարանն ավերված վիճակում է, գինու գործարանը քիչ քանակությամբ խաղող է ընդունում:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այգեպարցի բոլոր ընտանիքներին արքայանարնջի եւ թզի տնկիներ է նվիրել, գյուղի խմելու ջրագծի ներքին ցանցը վերանորոգել, ջրագծի փտած խողովակները փոխարինվել են նորերով, գյուղն ապահովվել է մշտական ջրով:
Ադրբեջանական գնդակոծության պատճառով այգեպարցիները դժվարանում են հողերը մշակել: Ադրբեջանական զինուժը պարբերաբար ոտնձգությունների է դիմում: 2013թ. փետրվարին այգում աշխատանքի ժամանակ ձեռքից վիրավորվել է այգեպարցի Դավիթ Գաբրիելյանը, ով դրանից հետո թողել է իր խաղողի այգու մշակությունը:
Կարդացեք նաև
Համայնքային սեփականություն հանդիսացող ծխախոտի ֆերմետացիոն գործարանի շենքն ավերված վիճակում է, սակայն դրա կողքին պահպանվում է խորհրդային կարգախոսով պլակատը՝ « Պլանը օրենք է, կատարումը՝ պարտադիր, գերակատարումը՝ պատիվ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծում եք միայն Կարմիր խաչի գործունեությամբ Տավուշը կպահպանվի? Տավուշը դեռ գոյատևում է խորհրդային կարգախոսության իներցիայով: Երկար ու ձիգ տարիներ ավիրված աշխարհը միայն Կարմիր խաչի աջակցությամբ աննշան հաջողության կհասնի:Այս հրաշք Տավուշին անհրաժեշտ է սրտացավ տեր,մարդկանց մասին մտածող ու ,,հերոս երեխաներին,, աջակցող ,նրանց կողքին կանգնող ու նրանց ապագայի մասին մտածող անհատականություն: