Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ակտիվիստները քննարկում են ՀՀ Ոստիկանությանը դատի տալու քայլերը

Դեկտեմբեր 19,2013 23:01

Դեկտեմբերի 2-ին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի երթի ընթացքում ոստիկանական բաժանմունք տարված երթի մասնակիցները քննարկում են ազատ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը ոտնահարելու համար Ոստիկանության դեմ կոլեկտիվ հայց ներկայացնել: Այս մասին Aravot.am-ին ասաց  երթի մասնակից եւ այդ օրը ոստիկանական բաժանմունք տարված Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ որոշվի, որ կոլեկտիվ հայց չեն ներկայացնելու, ապա  ինքն անպայման բողոքարկելու է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ ոստիկանության որոշումը: Նրա նկատմամբ ՀՀ Ոստիկանությունն առաջադրել է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 եւ 180 հոդվածները:

Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ վարչական տույժը վճարելու մասին ՀՀ Ոստիկանության գրավոր որոշումը չի ստացել:

 

«Չեմ պատրաստվում վճարել վարչական տույժը, որովհետեւ այդ ակցիան եղել է օրենքի սահմաններում: Հավաքի հայտ ենք նախապես ներկայացրել, այն արտոնվել էր, ոստիկանները պետք է մեր անվտանգությունն ապահովեին, հետո, չգիտես ինչու, որոշեցին, որ ակցիան պետք է տեղի չունենա: Չեմ ընդունում, որ ոստիկաններն օրինական պահանջ են ինձ ներկայացրել, ու ես չեմ կատարել կամ էլ խախտել եմ հավաքների ազատության մասին օրենքի որեւէ դրույթ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031