Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Յանուկովիչից այլևս պետք չէ սպասել եվրոպական ուղղություն. ԵԽ նախագահ

Դեկտեմբեր 19,2013 22:36

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարծում է, որ այլևս պետք չէ սպասել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրաինտեգրման ճանապարհը կբռնի: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆակս»-ը:

Այսօր Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպես հասկանալ Շուլցի հաղորդագրությունը, որ Ուկրաինայի համար «ԵՄ դռները շարունակում են բաց մնալ», նա ասել է. «Ուկրաինայի ընդդիմությունը ԵՄ-ից սպասում է հենց այն, ինչ ես ասել եմ գագաթնաժողովում՝ դուռը պետք է բաց լինի»:

Շուլցը բացառել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են դադարել. «Եթե դադարենք խոսել իշխանությունների հետ, դա կարող է խզել Ուկրաինայի հետ կապերը, և, ի վերջո, հրաժարվել ԵՄ-ի հետ Ուկրաինայի մերձեցման գաղափարից: Մայդանում հավաքված ընդդիմությունը սպասում է, որ դեպի Եվրոպա կգնա երկիրը: Յանուկովիչից չենք կարող դա ակնկալել», – ասել է նա՝ նշելով, որ եթե ԵՄ-ն «բաց դռներ»-ի ազդանշաններ չուղարկի, դա կարող է «հիասթափեցնել մարդկանց, որոնք Յանուկովիչի դեմ են դուրս եկել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031