Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվել Շիրակի մարզում ու Գյումրիում վերջին մեկ տարվա ընթացքում

Դեկտեմբեր 19,2013 21:29

Այս հարցը Aravot.am-ը հղեց ակտիվ հասարակական կառույցներից մեկի` «Բիոսոֆիա»-ի ղեկավար Գևորգ Պետրոսյանին` խնդրելով գնահատել ինչպես մարզային, այնպես էլ քաղաքային նոր իշխանությունների աշխատանքը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Շիրակի մարզում իշխանափոխություն տեղի ունեցավ. գեներալ  Աշոտ Գիզիրյանը հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանին համապատասխան ձայներ չապահովելու պատճառով ու նրան փոխարինեց մեկ այլ գեներալ` Ֆելիքս Ցոլակյանը: Երկու անգամ փոխվեց մարզի դատախազը` երկարամյա դատախազ Դավիթ Սարգսյանը փոխարինվեց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանով, որին էլ երկու ամիս առաջ փոխարինելու եկավ երիտասարդ Րաֆֆի Ասատրյանը: Եվ եթե ի նկատի ունենանք, որ  վերջերս լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման մեկ տարին, ապա ճիշտ ժամանակն է` նրա աշխատանքն էլ գնահատել այս համատեքստում:

Գևորգ Պետրոսյանը, ով մշտապես աչքի է ընկել իր անկաշկանդ կարծիքով ու քննադատական խոսքով, մեզ հետ զրույցում 2013 թվականը Շիրակի մարզի համար գնահատեց այսպես . «Կարծում եմ որոշակի փոփոխություններ կան, ուղղակի պիտի քննարկենք, թե որ ոլորտներում: Օրինակ` «Գյումրին որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ահագին աշխուժություն նկատվեց `թե մշակութային և թե եկող-գնացողների առումով, բավական լավ էր: Փողոցաշինության առումով Գյումրիում ահագին տարբերություններ կան. վերջին ձյունը ցույց տվեց, որ ոչինչ` մաքրելու առումով նույնպես դրական տեղաշարժեր կան:

Եթե նայում ենք, տարբերություն ահագին զգացվում է, էնպես չէ, որ ասեմ` չէ, ամեն ինչ վատ է, շատ սարսափել է: Ես դրական տեղաշարժեր զգում եմ, բայց եթե վերցնենք կանաչ տարածքների հետ կապված խնդիրը, ոչ մի էական տեղաշարժ չկա, նույնիսկ շատացել են ծառահատման օրինական թույլտվությունները: Եթե համեմատենք նախկին ու ներկա իշխանություններին, ներկա իշխանությունների օրոք կանաչ տարածքների վրա ազդեցությունը ավելի ուժեղացել է` և ծառահատումներն են շատացել և օրինական թույլտվությունները հատելու: Էս առումով ես կարծում եմ, որ մենք մտածելու լուրջ խնդիրներ ունենք: Այն ոլորտն է, որը ես հետևում եմ, տեսնում եմ, իսկ մյուս առումներով, տարին դեռ չի փակվել և շատ ցանկալի է, որ մենք նման վերլուծություններ անենք, օրինակ` բյուջեի առումով:

Շատ դրական տեղաշարժ եմ նկատում հիմա ավագանու նիստերում. եթե նախկինում մենք ունեինք ավագանու նիստ, որ չգիտեիր, որ ամսաթվին, երբ պիտի տեղի ունենար, ինչ պիտի տեղի ունենար, չհաշված վերջին երկու նիստերը նախկին իշխանության, մինչև էդ շատ դժվար էր էլի կողմնորոշվել, երբ պիտի ասենք նիստերը տեղի ունենային, եթե հատուկ գուշակելու կարողությամբ օժտված չէիր: Կամ կարող է իմանայի, որ նիստն ավարտվել է : Հիմա այդ առումով բավականին ազատ է, այսինքն` նիստի օրը հրապարկել, տարածել, նիստին մասնակցելու ցանկության դեպքում մասնակցել, էս առումով բավականին դրական տեղաշարժեր կան: Բայց, ըստ ոլորտների, պետք է նայես. ոլորտներ կան, որտեղ բան չի փոխվել, ոլորտներ կան, որ փոխվել է դեպի դրականը»,- այսպես գնահատեց քաղաքային իշխանությունների աշխատանքը Գևորգ Պետրոսյանը:

Նա գնահատեց նաև մարզային իշխանությունների աշխատանքն` ասելով. «Մարզային իշխանությունները վերջին շրջանում քննարկումներ, տարբեր հանդիպումներ, էդ առումով որոշակի տեղաշարժ կա, հանդիպումները մի քիչ ոնց որ ավելի շատացել են`հասարակության ներգրավման: Ասենք Հյուսիս-հարավ ճանապարհի, մյուս-մյուս քննարկումների առումով մարզպետարանը դարձել է մի քիչ ավելի բաց տեղ: Առաջ, եթե մարզպետարանում քննարկում էր, դահլիճը փակ էր և ոչ մի էական փոփոխություն, քննարկում շատ հազվադեպ էր լինում կամ լինում էին միայն գյուղապետեր` էդ մակարդակով: Հիմա էդ առումով ոնց որ մի քիչ էլի դրական փոփոխություն կա: Չնայած չեմ կարող ասել, թե արդյունքները լավն են, չեմ կարող ասել, թե մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականցման ուղղությամբ դրական տեղաշարժեր կան, բաց գոնե առաջին նշանները, հասարակության հետ հարաբերությունները էդ մարմինների որոշակի բարելավվել են, էդ արդեն, կարծում եմ, մի փորք հույս ներշնչում է, որ հետագայում կարող ենք առարկայական տեղաշարժեր ունենալ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Բայց իսկականից հալալ է Բալասանյանին: Ինչքան էլ բամբասեն, մեկ է, բարդը հարուստ էր եկավ քաղաքապետ, բա չէ նախկինի նման, պանիր ծախողից դարձավ միլիարդատեր քաղաքապետ դառնալուց հետո իհարկե

  2. Արման Պապոյան says:

    Ինձ շատ հետքրքրում է, թե Բալասանյանը ինչ է մեկ տարվա ընթացքում արել քաղաքում, `ոչինիչ, դա փաստ է, մեկ լումայի ներդրում Գյումրիում չի արվել, մարդիկ շւինանյութի խանութները հերթով փակում գնում են, շինարարները ունեցվածքները վաճառքի են հանել, բալասը ասում էր, որ գամ 1 դրամով տարածքներ էր տրամադրելու Գյումրիում, միթե ոչ մի ձեռներեց չուզեցավ այդ պայմանով հող վերցնել? չուզեցան, որովհետև Բալասանյանին ոչ մի մարդ չի վստահում, որ բերի քաղաքում փող պառկցնի, Արմեն , դու որ նախկինի վրա փորձում ես ցեխ լցնել, հըլը նայի ինչքան շինարարություն է արվել Գյումրիում,դա ում կատարած աշխատանքն է Վարդան Ղուկասյանի, ում սարքած քաղաքը ճանաչվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ու ում աշխատանքի շնորհիվ, ում դրած արձաններն են, որ քաղաքի դեմքն են ձևավորում, ում գաղափարներն է գողանումԲալասանյանը մինչև այսօր սկսած `ճարտարապետական դպրոցի ստեղծումից, մինչև Ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցումը Գյումրիում`ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ:Խնդորւմ եմ ցույց տաքինձ գեթ մեկ գործ , որ արվել է Բալասանյանի օրոք,Գյումրիում, ասեք, չեք կարող, որովհետև չկա, միայն բյուջեն է կրճատել, մի երևույթ , որ Գյումրիում երբեք չի գրանցվել,իսկ Բալասանյանը իր ապաշնորհ ղեկավարմամբ դա արեց, նայեք ինչքան էին մանկապարտեզների աշխատողներ նախկինում ստանում, ինչքա`հիմա, բացի իրա ավտոբոսները գծեր մտցնելուց ու տղու ընկերությունները գյումրեցիների փողերով լցնելուց, ինչ կարող եք ասե, իսկ ԲԻՈՍՈՖԻայի Գեվորիկը լավ կաներ, հասարակական աղմուկ բարձրացներ Բալասանյանի առած Սև Բերդի, քաղաքապետարանի ուռած աշխատակազմի, Բալասանյանի լևի հաստիքների մասին, կամ ավագանու նիստերի մասին խոսալուց առաջ, չմոռանար, որ ավագանու անդամներին ավտոներով բերում են ավագանու նիստերին, հետո էլ Անուշարանում Բալասանյանը նրանց համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս նիստերին մասնակցելու հմար, կամ ավագանու կռիվները նիստերի ժամանակ, ով է նման բան տեսել, շաաաատ զիլ է աշխատում Բալասանյանի ավագանին, որտեղ անդամների կեսից ավելին պիվի գործարանի ժողովուրդն են , ինչպես քաղաքապետարանի կազմը, հետաքրքիր է ,էդ Գևորգը ինչը չանցավ ավագանու անդամ, հիմաէլ սրանց է գովում ու գոհ է ավագանու աշխատանքից, հետաքրքիր է ինչից է գոհ?Արմեն, նախկինը գյումրեցի էր ու միշտ փող ունեցող,աշխատող մարդ, դու աչքից գյումրեցի չես ու պատվերն էլ վատ ես կատարում, երևի միայն խաշ ես լավ ուտում,էդ էլ երևի սեղանակից գրչակներից պետք է իմանալ, իսկ բալասանյանը որ գյուղից է եկել Գյումրի?, ու ոնց է տիրացել Պիվիօ գործարանին ու Անուշարանին, ու նաև Ջիվանի փողոցի վրա գտնվող իր տանը, գիտես? դե գրի, մարդիկ շաաաատ բան կիմանան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031