Լրահոս
Օրվա լրահոսը

«Amnesty International»-ը քննադատել է Եվրոպային՝ Ադրբեջանի վրա աչք փակելու համար

Դեկտեմբեր 19,2013 20:56

«Ամնեսթի Ինթերնեյշընըլ»-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է արագ և արդարացի դատական գործընթաց ապահովել ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի (ԸՄԺՀ)  նախագահ Անար Մամմադլիի համար, որը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին:

Բաքվի դատարանը վճռել է, որ Մամմադլին երեք ամիս պետք է նախնական կալանքի տակ գտնվի, մինչև կսկսվի նրա դատը, որտեղ իրեն մեղադրում են «անօրինական ձեռներեցության», «իշխանության չարաշահման» և հարկերից խուսափելու մեջ: Գրում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ ԸՄԺՀ-ի գործունեությունը սկսեցին քննել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հոկտեմբերին կայացած Ադրբեջանի ընտրություններում բազմաթիվ խախտումներ էր արձանագրել:

«Տարիների շարունակ Մամմադլին Ադրբեջանում աջակցում է ժողովրդավարությանն ու պաշտպանում մարդու իրավունքները՝ անտեսելով իշխանությունների ճնշումները, որոնք փորձում էին լռեցնել իրեն և իր գործընկերներին», – ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով «ԱԻ»-ի փոխտնօրեն Դենիս Կիրովշեևը:

«Այս ձերբակալությունը Ադրբեջանի իշխանությունների ընտրած ճնշումների քաղաքականության շարքից է, և այդ ճնշումները գնալով ավելի են ահագնանում՝ ստիպելով լռեցնել այլախոհներին», – ասել է Կիրոշեևը և քննադատել Եվրոպայի առաջնորդներին, որ աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա, քանի որ Մամմադլիին ձերբակալել էին Ադրբեջանի և  Եվրոպայի միջև էներգետիկ ոլորտին առնչվող համաձայնագրեր ստորագրելու նախորդ օրը, որին ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031