Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աֆրիկյան․ «Չեմ կարծում, թե ԵՄ-ն չէր գիտակցում, թե ինչ կարգի իշխանությունների հետ գործ ունի»

Դեկտեմբեր 19,2013 20:33

1997-2008 թթ․ ՀՀ ԱԳՆ ԱՄՆ եւ Կանադայի բաժնի նախկին վարիչ Կարինե Աֆրիկյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այն մեղադրանքներին, որոնք հնչում են Արեւմուտքի, Եվրոպական կառույցների ուղղությամբ, այն առումով, որ նրանք պետք է գիտակցեին, որ Հայաստանի իշխանությունները չէին կարող Հայաստանը տանել դեպի եվրոպական արժեքներ, դեպի ԵՄ Ասոցացման համաձայնագիր:

«Չեմ կարծում, թե ԵՄ-ն չէր գիտակցում, թե ինչ կարգի իշխանությունների հետ գործ ունի, սակայն կամավորության սկզբունքով այդ համաձայնագրին միացող իշխանությունները ստիպված էին լինելու ի կատար ածել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները`քայլ առ քայլ: Անշուշտ, այդ գործընթացում չափազանց կարեւոր էր լինելու նաեւ համաձայնագրին միացած երկրների քաղաքացիական հասարակությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի դերը: Այսինքն, դրսից եւ ներսից ճնշումներով իշխանությունները ստիպված էին լինելու գնալու իրապես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարենորոգությունների: Կարելի է դա իդեալիզմ կոչել, բայց դա իդեալիզմ է առանց պատրանքների», նկատեց Կարինե Աֆրիկյանը:

 

ՀՀ ԱԳՆ ԱՄՆ եւ Կանադայի բաժնի նախկին վարիչ Կարինե Աֆրիկյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031