Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնագետը` կոկորդիլոսի մսի մասին

Դեկտեմբեր 19,2013 18:28

Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» հ/կ նախագահ, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կոկորդիլոսի միսը օգտագործվո՞ւմ է որևէ երկրի ազգային խոհանոցում:

«Ես գիտեմ շատ երկրներ, հատկապես ասիական երկրներ, որտեղ կոկորդիլոսի միսը համարվում է իրենց ազգային ամենահամեղ ուտելիքներից, կոկորդիլոսը համարվում է նույնիսկ դելիկատես շատ երկրներում: Մեզ համար այն մի քիչ արտառոց միս է, բայց դե կոկորդիլոսը իր դիետիկ հատկություններով, կալորիականությամբ, սպիտակուցների, վիտամինների քանակով, ըստ իմ ունեցած տեղեկատվության, շատ օգտակար է: Եվրոպական շատ երկրներ, որոնք խնդիրներ ունեն այսպես ասած ավանդական մսի` ոչխարի, տավարի, խոզի հետ, նաև քանակական առումով` բավարարարել-չբավարարելու, էսօրվա դրությամբ շատերը դարձել են մեծ քանակությամբ կոկորդիլոսի միս ներկրողներ: Գերմանիան ինչքան գիտեմ առաջատարն է այդ ուղղությամբ եվրոպական երկրների ցանկում:

Այսօր կոկորդիլոսին ոչ միայն որսում են սննդամթերքի մեջ օգտագործելու համար, այլ կան հատուկ ֆերմաներ, որոնք բազմացնում են կենդանուն` հատուկ սննդի նպատակով: Թեև չգիտեմ Հայաստան ներկրված կոկորդիլոսը ի՞նչ ծագում ունի, որտեղի՞ց է բերվել, ի՞նչ են արել, կոկորդիլոսի միսն ուտելը ասիական շատ երկրներում շատ սովորական երևույթ է:

Թեև այն շատ թանկ է, հազար դոլարին համարժեք է չէ՞, բայց ես չեմ զարմանա, որ գնորդներ լինեն, այլ զարմանում եմ, որ էս երկրում մարդիկ կան, ովքեր հավի միս չեն կարող առնել-ուտել, սոցիալական էդ վիճակում ենք. մենք ունենք 35-40 տոկոս աղքատություն, ծայրահեղ աղքատներ և այլն ու էս երկրում ինչ-որ մարդկանց խումբ կարող է իրեն բարոյապես թույլ տալ ուտել 1 կիլոգրամը 70-80 հազարանոց միս: Ինձ միայն դա է զարմացնողը, թե չէ մարդը ամենակեր կենդանի է, առանձնապես զարմանալի չէ կոկորդիլոսի միս ուտելը, զարմանալին այն է , որ էդ մարդիկ, որոնք պիտի գնեն, ուտեն, ի՞նչ խղճով պիտի մարսեն …», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը` news.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    մեր տեղական կոկորդիլոսները միայն մարդ են ուտում, այդ միսը գնող չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031