Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Ասատրյան. «Կին ձեռներեցները Լոռու մարզում բավական ակտիվ դիրքեր են գրավում»

Դեկտեմբեր 19,2013 18:23

Այսօր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Կանանց տնտեսական հզորացման հնարավորությունների եւ համայնքների տնտեսական զարգացման միջեւ կապը» թեմայով քննարկում էր հրավիրել:

IMG_0123

Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի  քաղաքային ու  գյուղական համայնքների կանայք հնարավորություն ունեն ակտիվորեն ներգրավվելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, մասնակցելու տարաբնույթ դասընթացների, ուսուցողական ծրագրերի, ինչպես նաեւ իրենց գաղափարները կյանքի կոչելու դրամաշնորհային մրցույթներում:

Ծրագիրը իրականանում է բացառապես Լոռու մարզում եւ սկսվել է այս տարվա մայիս ամսից, տեւողությունը երեք տարի է, ֆինանսական աջակցությունը տրամադրում է Եվրամիությունը: Ծրագրի գործընկերներն են Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, ինչպես նաեւ CISP իտալական կազմակերպությունը:

«Ցանկացած երկրի հիմքը տնտեսությունն է, այսօր մեր տնտեսությունը, ցավոք սրտի, զարգացած չէ, բնականաբար, մեր երկրի հիմքերն այդքան էլ ամուր չեն: Մենք խնդիր ունենք եւ փորձում ենք այս եւ մյուս ծրագրերի միջոցով կանանց ներուժը բարձրացնելով խթանել, որպեսզի տնտեսությունը զարգանա, ու մեր երկրի հիմքերը, բնականաբար, ավելի ամրանան»,- իր խոսքում նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Նա նկատեց, որ թեեւ Լոռու մարզը սոցիալ-տնտեսական վատ վիճակում է գտնվում, այնուամենայնիվ մարզի ձեռներեց կանայք շատ ակտիվ  են:

«Կին ձեռներեցները Լոռու մարզում բավական ակտիվ դիրքեր են գրավում: Մեր խնդիրը նաեւ դա  է, որ մենք փորձենք բացահայտել մարզում արդեն իսկ գործունեություն ծավալող կանանց, կին ձեռներեցներին, ովքեր կարող են, ինչու չէ, մի կողմից ոգեւորել մյուս կանանց` խիզախություն ձեռք բերելու սկսել իրենց գործը, եւ մյուս կողմից էլ իրենք էլ են խրախուսվում»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս կարեւորեց ծրագրի ծավալած գործունեությունը մարզում` նկատելով, որ ծրագիրը մարզում մեծ դեր ու նշանակություն ունի:

«Լոռու մարզում սոցիալական վիճակը մի փոքր ավելի ծանր է, քան մնացած մարզերում, եւ այդ ծրագիրը Լոռու մարզում իրականացնելը ես շատ եմ կարեւորում, համոզված եմ, որ այն մեր մարզում,  մեծ դեր ու նշանակություն ունի, եւ ես վստահ եմ, որ կանանց ակտիվությունը ինչ-որ տեղ նաեւ շարժիչ ուժ կհանդիսանա մեր տնտեսության զարգացման համար»,-եզրափակեց Արթուր Նալբանդյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031