Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը պատասխանում է իր դեմ մեղադրանքներին (ձայնագրություն)

Դեկտեմբեր 19,2013 17:17

«Ամեն մի դեբիլ, տականք, որ ստախոսություն անի, դրա համար պիտի զանգեք ի՞նձ»,-այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը Aravot.am-ի հարցին, արդյոք հիմնավո՞ր են «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի այն պնդումները, թե ԱԺ պատգամավորն իրեն խաբել ու յուրացրել է իր գումարները

Այնուհետև Արթուր Գևորգյանը շարունակեց. «Նա դեբիլ է. երիտասարդ է, դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը հետաքննություն է արել, պարզել: Դրա համար կան իրավապահ մարմիններ, թող դիմի դատարան: Մարդը եթե շարունակաբար զրպարտում է քեզ, ի՞նչ անես, գլուխը ջարդե՞ս, դա մեթոդ չէ: Թող գնան դատարանում վճռեն իրենց խնդիրները:Ամեն ապուշի ասածի համար պիտի զանգեք ի՞նձ»:

Արթուր Գևորգյանը հարց բարձրացրեց` արդյոք այդ երիտասարդն իրեն տեսե՞լ է հանդիպե՞լ է իրեն: Մենք էլ նշեցինք, թե ըստ Արման Երեմյանի` ինքը նույնիսկ Արթուր Գևորգյանի հետ կնքած պայմանագրեր ունի: ԱԺ պատգամավորը արձագանքեց. «Գլուխը պատովն է տալիս: Խնդրում եմ այդ պայմանագրի օրինակը կտա՞ք ինձ: Դուք էլ կարող եք ասել, որ Չերչիլի աղջիկն եք, դա հո չի նշանակում, որ դառնում եք: Դրա համար կա դատարան, ոչ թե թերթին պետք է դիմել, այլ համապատասխան մարմինների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գլուխ ջարդողին տես, մի չափալախ տաս կսատկի։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031