Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտականությունները ոչ պատշաճ կատարելը որքանո՞վ կապ ուներ համբույրի հարցով ծառայողական քննության հետ

Դեկտեմբեր 19,2013 16:56

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ոստիկանությունը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր, որ Կոմիտաս 5-ում ակտիվիստ աղջկա պարանոցը համբուրած ոստիկանի` Հակոբ Խաչատրյանի լիազորությունները  վերականգնվել են, հայտարարվել է ընդամենը նկատողություն:

Նկատողությունը, ըստ ոստիկանության,  հայտնել են պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, մասնագիտական ցածր պատրաստակամություն դրսևորելու համար:

Մեր հարցին, թե ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելը որքանո՞վ կապ ունի համբույրի հարցով սկսված ծառայողական քննության հետ, ոստիկանությունից հայտնեցին, թե ավելին, ինչ գրված է իրենց հաղորդագրության մեջ՝ չեն կարող ասել:

Մեր հարցին, այսինքն ծառայողական քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանը չի՞ համբուրել աղջկան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Ո՞վ ասաց նման բան»:

Ծառայողական քննության վերաբերյալ այլ մանրամասները ոստիկանությունից չեն հայտնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031