Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. ՙՎերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է՚

Դեկտեմբեր 19,2013 16:49

ՀՀ Փաստաբանների պալատի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կազմակերպվել էր ՙՄարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում՚ ծրագրի վերջնական արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

002
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է,-ՙՉափազանց կարևոր և արդիական թեմա է քննարկվելու, քանի որ հնարավորություն ենք ունենալու պարզել, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը ինչ ծավալով և ինչ պահամաններում են իրականցվում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է: Նույնիսկ կենսաթոշակային տարիքի քաղաքացիները իրենց կենցաղային վեճերը սպառնում են լուծել Եվրոպական դատարանով՚:

Զոհրաբյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի դատական ակտը չի կարող ծառայել իր նպատակին, եթե ապահովված չէ այդ դատական ակտի արդյունավետ կատարումը: ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր է գնահատել այն աշխատանքը, որ իրականացրել են Հայաստանի ներպետական փորձագետներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:

Վերջիններս ներկայացրել են Եվրոպական Խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողական նոր ընթացակարգերը, անհատական բնույթի միջոցառումների և ընդհանուր բնույթի միջոցների իրագործման և ավարտված վարույթների մասին արդյունքները:

Մասնակիցները քննարկել են երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային ատյաններում, ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացված հաղորդումները (Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի, Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի), երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային ատյաններում, ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունները (amicus curiae) (Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ և Արթուր Խաչատրյանի դիմումի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ):

 ՀՀ Փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031