Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը դեռևս օգոստոսի 4-ին թալանելու անհաջող փորձ կատարած երկու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դատավճիռը:
Որքան էլ ոստիկանները պնդեին, որ իրենք նպատակ չեն ունեցել գիշերով գողություն կատարել ոսկու խանութից, այլ ապակիները կոտրելով`փորձել են վրեժ լուծել տիրոջից` Գրիշա Հովեյանից, չմտածված քայլ են արել, հոգեկան անհավասարակշիռ վիճակում են գտնվել, դատավոր Աշոտ Մանուկյանը նրանց այսօր դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
Նրանց շահերը պաշտպանող Արամայիս Հայրապետյանը կբողոքարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինչ երկրի նախագահը, այն էլ՝ ոստիկանը։