Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը գումար հատկացրեց Լեւոն Խեչոյանի եւ Արմեն Մազմանյանի բուժման համար

Դեկտեմբեր 19,2013 16:44

Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար կառավարությունն այսօր  որոշեց գումար հատկացնել, ինչպես նաեւ՝ գրող Լեւոն Խեչոյանի բուժման համար: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ  գումար տրամադրելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունն է: Լեւոն Խեչոյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար պետբյուջեից կհատկացվի 20 հազար եվրոյին համարժեք դրամ, իսկ Արմեն Մազմանյանի համար՝ 10 հազար եվրոյին համարժեք դրամ:

Կառավարությունը նաեւ որոշեց առաջարկել Ազգային ժողովին՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում առաջարկվում է ընդգրկել մի շարք օրինագծեր՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առարկությունները «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ, եւ գազի վերաբերյալ 3 համաձայնագրերը:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  մի քիչ հիվանդ էր, նրա մոտ թեթեւ հարբուխ էր, դա ակնհայտ էր նրա ձայնից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031