Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը միանում է ԱՄՆ կառավարության Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրին

Դեկտեմբեր 19,2013 16:37

ԱՄՆ դեսպանատունը սույնով տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարողությունները:   Այս նոր գործընկերությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարևորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը  մասնակցել միջազգային խաղաղապահ գործողությունների Կոսովոյում, Աֆղանստանում և  Լիբանանում: 

Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI ծրագիրն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացման միջազգային կարողությունների մեծացմանը՝ գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն ուսուցումների միջոցով զարգացնելու ու պահպանելու, տեղակայումների համար պատրաստ զինվորական ու ոստիկանական միավորումների թվի ավելացման, և զինվորական ու ոստիկանական միավորումները տեղակայումներին նախապատրաստելու և նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու ճանապարհով:

Միացյալ Նահանգները գործարկեց GPOI ծրագիրը՝ ի կատարումն Մեծ ութնյակի 2004թ. Սի Այլենդում տեղի ունեցած վեհաժողովում ընդունված Խաղաղապահության միջազգային կարողությունների ընդլայնման գործողությունների պլանի: Սկզբնապես այն նախատեսված էր որպես հնգամյա ծրագիր 2005-2009թթ. համար, սակայն հետագայում որոշվեց այն շարունակել ևս 5 տարի՝ 2010-2014թթ.: Ծրագրի առաջին 5 տարիների կամ առաջին շրջափուլի հիմնական խնդիրն էր 75.000 խաղաղապահների ուսուցումն ու  խաղաղապահ գործողություններն իրականացնելու տարածաշրջանային կարողությունների զարգացումը: 2-րդ շրջափուլում ուղղակի ուսուցումներից շեշտադրումը փոխվեց դեպի գործընկեր պետությունների այն ջանքերի աջակցմանը, որոնք ուղղված են  տեղում խաղաղապահների ուսուցման ինքնաբավ կարողությունների ձևավորմանը:

GPOI ծրագիրը ֆինանսավորվում է Խաղաղապահ գործողությունների հաշվից, որը տնօրինում է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական գործերի գրասենյակը:

GPOI ծրագիրը ներկայումս գործակցում է 69 երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Այս գործընկերության շրջանակում GPOI ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • Աջակցել է միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկման ենթակա  228.658 օտարերկրյա զինծառայողների ուսուցմանը և՛ ուղղակի ուսուցումների (176.047 խաղաղապահ), և՛ գործընկեր պետության տեղական ուսումնական կարողություններին օժանդակելու միջոցով (52.611 խաղաղապահ).
  • Օժանդակել է խաղաղապահության 45 ազգային ու տարածաշրջանային ուսումնական կենտրոնների, երեք տարածաշրջանային կենտրոնակայանների (Աֆրիկյան Միություն, Արևմտա-աֆրիկյան պետությունների տնտեսական համայնք, և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնք), ինչպես նաև ֆինանսական, տեխնիկական և կադրային օգնություն է ցուցաբերել Կայունության ոստիկանական միավորումների գերազանցության կենտրոնին՝ ոստիկանական միավորումների ուսուցանողների ուսուցումն ապահովող կենտրոն, որը ղեկավարվում է Իտալիայի կողմից.
  • Աջակցել է 38 երկրներից ներգրավված 180.223 խաղաղապահների տեղակայմանը աշխարհի 25 տարբեր խաղաղապահ գործողությունների շրջանակում: Ներկայումս ավելի քան չորս մայրցամաքների տարածքում ՄԱԿ-ի կողմից իրականացվող 15 խաղաղապահ գործողությունների շրջանակում ներգրավված  զինվորական, ոստիկանական ու քաղաքացիական անձնակազմի թիվը կազմում է ավելի քան 116.000 հոգի,  ովքեր ներգրավված են 115 տարբեր երկրներից:

 ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031