Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ չհաջողվեց Վարդան Ղուկասյանին, հաջողվեց Տարոն Մարգարյանին

Դեկտեմբեր 19,2013 16:22

Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ևս քննարկվել է Գյումրու վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար համայնքային բյուջե տուրք վճարելու հարցը: Սակայն նկատի ունենալով, որ Գյումրին թաղված է տարբեր հիմնախնդիրների մեջ, ժամանակը չէ նման որոշում կայացնելու, բացի այդ, չկա հստակ մշակված հայեցակարգ, օրակարգից հանվել է թեման: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից մեկի` բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ ղեկավար Գևորգ Պետրոսյանը, որը մասնագիտությամբ անասնաբույժ է:

Նա , մեջբերելով համաշխարհային փորձը, նորմալ է համարում ընտանի կենդանիներ պահելու համար տուրք վճարելը, սակայն ներկայացնում է մի քանի առարկություններ: «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կա կենդանիներ պահելու հարկ, կենդանիները իրենցից ներկայացնում են որոշակի սանիտարական վտանգի օղակներ և որոշակի աշխատանքներ` կապված այս ամենի հետ, քաղաքային իշխանությունները պետք է կատարեն: Եվ այդ մասի հետ կապված կան հարկեր, բայց էդ հարկերը սահմանվում են հստակ համակարգ ստեղծելուց հետո, ոչ թե հենց էնպես սահմանում են` ով տվեց, տվեց, ով չէ, չէ, հարկը պետք է լինի կոնկրետ քաղաքականության արդյունքում:

Օրինակ` ես Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ առաջարկություն ներկայացրել եմ, ասել եմ ինչ քայլերից պետք է սկսել: Առաջին քայլը պետք է լինի Գյումրի քաղաքի տարածքում իրականացնել կենդանի պահողների գրանցում, հաշվառում: 2-րդ քայլը պետք է լինի կոնկրետ քաղաքականության մշակում, թե մենք էդ ուղղությամբ ի՞նչ ենք անում: Մենք ունենք անապաստան, թափառող կենդանիների խնդիրներ, և դրանք լուծելու համար մեզ պետք է գումար: Եթե դա վերցնես ճանապարհաշինությունից չի լինի, եթե վերցնես մյուս տեղից չի լինի, մյուս խնդիրների համար մեզ, բացի կերակրելուց, ուրիշ գումար չի հերիքում… Եվ որպեսզի էդ խնդիրը մեզ մոտ քաղաքակիրթ լուծենք, պետք է մտցնենք հարկ, բայց էդ հարկը պետք է լինի խելամիտ, այսինքն` եթե դու պահում ես արու կենդանի, դու պետք է ուրիշ հարկ վճարես, քան պետք է տա էգ կենդանի պահողը: Եթե դու պահում ես այդ կենդանուն փողոցում, բակում, ավելի շատ հարկ պետք է տաս, քան եթե պահում ես տանը: Բակում պահելու դեպքում արտաքին միջավայրը աղտոտելու, հիվանդություններ տարածելու, բացի էդ ձագեր հանելու, հետո էդ ձագերը տանել, հայկական տարբերակով կորցնելու … կոպիտ ասած մեր ունեցած պրոբլեմին գումարելու ավելի շատ բաներ կան» -, ասում է մասնագետը:

Գևորգ Պետրոսյանը աբսուրդ է համարում Երևանի ավագանու դեկտեմբերի 10-ին կայացրած որոշումը` համաձայն որի 5000 դրամ է սահմանվել ընտանի կենդանի պահելու թույլտվության տուրքը: «Որ գնաս մարդկանց կեսը կասի` դա իմ կենդանին չէ, չես կարող ապացուցել: Եվ հետո, եթե դու պահում ես ստերիլիզացված կենդանի, որը բազմանալու ընդունակությունից զրկված է, իր հարկը պիտի լինի շատ փոքր, մինիմալ, որպեսզի մարդկանց մոտ լինի մոտիվացիա, որ իրենք պահեն կենդանիներ, որոնք հետագայում չեն դառնա թափառող:

Հարկը պետք է լինի որոշակի տարաբաժանված և նպատակային, եթե ուղղակի վերցնես հարկ դնես կհասկացվի, որ դա բյուջե լցնելու ձև է: Ես համաձայն եմ, որ պետք է լինի որոշակի հարկ, եթե լինի որոշակի հարկ, մարդիկ շուն, կատու պահելուց առաջ պետք է մտածեն պահե՞ն, թե՞ ոչ էդ կենդանուն: Այսինքն` մարդուն կասենք, որ կենդանի պահելու իրավունքից բացի դու ունես որոշակի պարտականություններ, էդ կենդանուն պիտի հետևես և նրա հետ կապված հարցերը լուծես: Սա շատ կարևոր հատված է, եթե մենք ունենք իսկապես ցանկություն առաջնորդվել եվրոպական չափանիշներով, միջազգային, համաշխարհային ստանդարտներով, քաղաքակիրթ երկիր դառնանք, ուշ, թե շուտ պիտի գնանք էս քայլին: Բայց ես դեմ եմ, որ միանգամից վերցնեն ու ասես` էսքան է հարկը, պիտի մուծես, բայց ինչի՞ պիտի մուծի: Արդյոք հիմնավորվա՞ծ է , թե՞ ոչ, կա՞ արդյոք ծրագիր, ռազմավարություն: Հայաստանում սովորաբար լուրջ ուսումնասիրություններ չկատարելով` հարկ են դրել», -ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանն էլ, թե նույնիսկ սահմանված չէ, թե ընտանի որ կենդանիներ պահելու դեպքում է բնակիչը հարկվում, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Հիմա ասենք ձուկ ես պահում տանը, տնային կենդանի համարվո՞ւմ է, թե՞ ոչ, չգիտեմ, փակ տեղեր կան: Բոլոր նորմալ քաղաքները ունեն իրենց քաղաքի տարածքում կենդանիներ պահելու ինչ-որ կանոններ: Մեր երկրում էդ ոլորտը բաց է, անգամ անապաստան կենդանիների խնդիրները օրենքով չեն կարգավորվում, էսօր ստացվում է, որ իրենք մեզ մոտ օրենքից դուրս են, չկա օրենսդրական դաշտ նրանց համար:

Ունենք «Կենդանական աշխարհի մասին» օրենք, որը վերաբերում է վայրի կենդանիներին ու շատ քիչ հատվածներում, օրինակ` Երևանում ընտանի կենդանիներ պահելու կանոնների նման մի բան: Չկա ավելի հստակ քաղաքականություն, անապաստան կենդանիների խնդիրն ինչքան կբարձրանա, էնքան մենք խնդիր կունենանք: Կա նաև կենդանիների պահպանման եվրոպական կոնվենցիա, զարմանալի է, բայց Հայաստանը չի վավերացրել, ասենք Ադրբեջանը վավերացրել է, Վրաստանը վավերացրել է: Գիտեմ, որ իրենց մոտ չեն կատարվում պահանջները, բայց իրենք վավերացրել են գոնե : Եթե եվրոպացու աչքով նայեմ, տեսնում եմ Ադրբեջանը վավերացրել է:Կատարում է, չի կատարում, չգիտեմ, բայց որ վավերացրել է, ուրեմն իրենց մոտեցումը կենդանիների նկատմամբ ավելի լավ է: Հայաստանը չի վավերացրել, ուրեմն վայրի ժողովուրդ է, մոտավորապես էս տպավորությունը կարող է ստեղծվի»,- ասում է Գևորգ Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. artur says:

    Ես առաջարկում եմ տանը մկներ և առնետներ ունենալու հհամար էլ տուրք վճարել:Համ պետական գանձարանը կլցվի համ էլ շատ գրպաններ:Բազմաթիվ աշխատատեղեր կառաջանան…

  2. G. Kazarosyan says:

    It is such a shame that this country is being run by so many money hungry people! Can they make it any harder for the people who live in the country? People are working so hard to help save the dogs from being killed in the most torturous, harshest ways, but then the head of city instead of helping, working with the people, they work against them, they make it more impossible! It’s no wonder people flee their homes to find better living situations in other countries! Thank God for some, the few who do care and who work day in and day out to help.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031