«Սլաք» մամուլի կայացած մամուլի ասուլիսի ավարտին Aravot.am-ը Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հիշեցրեց, որ սոցիալական պայմաններից դժգոհ բրազիլացիները դեմ են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվի Բրազիլիայում: Հակառակ նրանց, Բրազիլիան, այնուամենայնիվ, հյուրընկալելու է աշխարհի առաջնությունը: Եթե Բրազիլիան չեմպիոն չդառնա, նա կարո՞ղ է պատկերացնել, թե իր երկրում ինչ կարող է կատարվել: «Նախ, բրազիլացիները նման բան չեն մտածում: Իսկ եթե չեմպիոն չդառնանք, ըմբոստություն չի լինի: Շատ արցունք կթափեն: Մոռանալու համար շատ օղի կամ ալկոհոլային խմիչք կխմեն: Բայց բոլորս էլ գիտենք, որ հաղթում են խաղադաշտում եւ դրանից դուրս ոչ մի օրենք չկա, որը երաշխավորի այս կամ այն հանդիպման ելքը: Խաղալու են Արգենտինան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, աշխարհի չեմպիոն բոլոր հավաքականները: Ուստի մեր թիմը պետք է ուշադիր լինի», – պատասխանեց դեսպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ