Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի «անկեղծ ասուլիսն» ու «լիրիկական զեղումները»

Դեկտեմբեր 19,2013 16:10

«Որ հետխորհրդային տարածքը ՌԴ արտաքին քաղաքականության համար հայտարարվել է առաջնահերթություն, գաղտնիք չէր, եւ փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ այս պահին Վլադիմիր Պուտինը վայելում է թեկուզ մարտավարական, թեկուզ կարճաժամկետ, բայց այնուամենայնիվ, հաղթանակը: Դա իրեն հնարավորություն է տալիս, նաեւ ինքն է իրեն թույլ տալիս նման անբռնազբոս ոճի մեջ վարել իր ասուլիսները»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ չափազանց ոչ դիվանագիտական եւ կենցաղայի՞ն չէին ՌԴ նախագահի պատասխանները, ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Խոսքը ՌԴ նախագահի այսօր կայացած մեծ մամուլի ասուլիսի մասին է, որը մեկնարկել է 12.00-ին եւ նախատեսվում էր, որ կտեւի չորս ժամ: Նման ձևաչափով ՌԴ նախագահը ասուլիս է տալիս արդեն 9-րդ անգամ՝ սկսած 2001 թվականից։

ՌԴ նախագահի ասուլիսն ընդհանուր առմամբ, մեր զրուցակիցը մեկ բառով է բնութագրում. «Բավական անկեղծ ասուլիս»:

«Ոչ ոք որևէ մեկին չի խեղդել։ Մենք ուղղակի տեսնում ենք, որ Ուկրաինան բարդ իրավիճակում է հայտնվել, և նրան պետք է օգնել»,- այսօր «մեծ մամուլի ասուլիսում» հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Ուկրաինայի հետ օրերս ստորագրած համաձայնագրերին եւ Մաքսային միությանն անդամակցելու հարցերին: Պուտինն ավելացրել է, որ Ուկրաինայի հետ համագործակցում են՝ ելնելով երկու երկրների եղբայրական հարաբերություններից. «Ուկրաինայում ստեղծված է ծանր տնտեսական իրավիճակ՝ կապված ներքին և արտաքին բարդությունների հետ։ Մենք ընդհանրապես դեմ չենք ասոցացմանը, մենք ուղղակի ասում ենք, որ ստիպված պետք է լինենք պաշտպանել մեր տնտեսությունը։ Մենք Ուկրաինայի հետ համագործակցելու որոշում ընդունել ենք՝ մի կողմից ելնելով մեր առանձնահատուկ հարաբերություններից, մյուս կողմից՝ առաջնորդվելով ուկրաինացի ժողովրդի շահերով և իրատեսական հաշվարկներով»։

Արձագանքելով ՌԴ նախագահի այս հայտարարություններին, Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ հնչած հարցերը որեւէ պատասխան այդպես էլ չստացան եւ ամեն ինչ բացատրվեց եղբայրությամբ. «Բայց բոլորը շատ լավ հասկանում են, որ խոսքը սեփական ազդեցության գոտին պահպանելու ինչ-որ անհասկանալի, կայսերապաշտական մարմաջի մասին է, որը նույնիսկ հակառակ է գնում քաղաքական ռացիոնալիզմին»:

Վրաստանին վերաբերվող ՌԴ նախագահի պատասխանը քաղաքագետը նույնպես դեկլարատիվ է համարում. «Իրենց շուկան չբացելով Վրաստանի առջեւ, փորձում են դա միջպետական հարաբերություններում ճնշման գործոն դարձնել՝ Վրաստանի իշխանության նկատմամբ: Շարունակվում են նաեւ փորձերը՝ փակել Վրաստանի ճանապարհը դեպի եվրաատլանտյան կառույցներ: Մնացած լիրիկական զեղումները՝ եղբայրական ժողովուրդ, հավատակից ժողովուրդ եւ այլն, դրանք քարոզչական նպատակ ունեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031