Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար–մարտ ամիսներին կարող է լինել պանրի դեֆիցիտ

Դեկտեմբեր 19,2013 16:03

 

Հայաստանում պանիր արտադրող 70 արտադրամասերից միայն 11 են պատրաստ պանիր արտահանելուն։ Այդ մասին հայտնեց «Պանրագործների միության» նախագահ Արմեն Գիգոյանը՝ «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

 

Նա ավելացրեց նաև, որ այս տարի եղել են խնդիրներ պանիրը ԱՄՆ արտահանելու հետ, քանի որ այնտեղ բարձրացրել են չափորոշիչները։

 

Նա նշեց, որ Հայաստանից այս տարի արտահանվել է 600 տ պանիր և 600–700 տ զտված պանիր։

 

Ա. Գիգոյանը գտնում է, որ Ամանորին պանրի գինը չի թանկանա, բայց չի բացառում, որ փետրվար–մարտ ամիսներին կարող է լինել պանրի դեֆիցիտ։ Ըստ նրա՝ գնի թանկացում կարող է լինել դեֆիցիտի ժամանակ։

 

Ըստ Ա. Գիգոյանի՝ հայկական պանրի պահանջարկը առկա է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղից գալիս են հայտեր, սակայն իրենք հրաժարվում են, քանի որ կաթի արտադրման հարցը այստեղ դեռ լիովին լուծված չէ։

 

Նա հավելեց, որ այս տարի 25%–30% քիչ կաթ է կթվել՝ համեմատած նախորդ տարիների հետ։

 

Նա նշում է նաև, որ Հայաստանում գյուղացուց գնվող կաթի գնի և ֆիրմային հանձնվող կաթի գնի մեջ տարբերություն կա։ Եվ Հայաստանում չի գործում մի օղակ, որը կպաշտպանի գյուղացու շահերը այդ հարցում։

 

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031