Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցին, թե իր ընտանիքը որքանո՞վ է կապված ֆուտբոլի հետ, ասաց. «Ինքս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չեմ դարձել: Չորս որդիներս եւ դուստրս ֆուտբոլով զբաղվել են: Ավագ եղբայրս` Էդիմարը, «Բոտաֆոգո» ակումբի երիտասարդական թիմի դարպասապահն է եղել: Եթե շարունակեր, պետք է հաղթահարեր եւս երկու տարիքային փուլ եւ կարող էր մտնել թիմի հիմնական կազմ: Հետեւողական չեղավ: Բայց Ծննդյան տոներին միշտ ֆուտբոլ ենք խաղացել եւ դա մեզ համար ամենալավ նվերն էր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ