Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել»–ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2013թ–ի համագործակցության արդյունքները

Դեկտեմբեր 19,2013 15:43

19 դեկտեմբերի, 2013, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համատեղ ամփոփեցին 2013թ–ի համագործակցության արդյունքները։

Այսօր կայացած մամլո–ասուլիսին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը և Կարեն Շահգալդյանը ներկայացրեցին 2013թ–ին իրականացված ծրագրերը։

Այս տարի Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներն անցկացրել են ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր երաժշտական դպրոցի սաների համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Եռյակն ակտիվ մասնակցություն է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնավորապես Մեծն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

«Դասական երաժշտության գործերը դա մի ունիվերսալ լեզու է և որտեղ էլ որ դրանք հնչեն թարգմանության կարիք չունեն։ Այս հիանալի արվեստը միացնում է մարդկանց՝ դարձնելով մեր կյանքն առավել ներդաշնակ։ «ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական ծրագրերով նույնպես փորձում է դարձնել կյանքն ավելի լավ։ Արդեն երորրդ տարին է, ինչ շարունակվում է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը և մենք երջանիկ ենք, որ այդ ժամանակահատվածում հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ ստանում են կրթաթոշակներ և դասընթացներ ճանաչված երաժիշտների կողմից։ Վստահ ենք, որ մեր ներդրումը տաղանդավոր երիտասարդների շրջանում իր ուրույն տեղը կգտնի՝ բացահայտելով հայ երաժշտական արվեստի նոր անուններ, որոնք կհարստացնեն միջազգային դասականների շտեմարանը նոր երաժշտական գլուխգործոցներով», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեզ համար շատ կարևոր և պատվավոր է համագործակցել այնպիսի մի լուրջ ընկերության հետ, ինչպիսին «ԱրմենՏել»–ն է, քանի որ այն լրացուցիչ խթան է հանդիսանում մեր հետագա գործունեության համար։ Հուսով ենք, որ «ԱրմենՏել» ընկերության օգնությամբ մենք կարող ենք որոշ չափով բարելավել դասական երաժշտության իրավիճակը կրթական ոլորտում»,- նշեց «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Գրիգորյանը:

Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Հայաստանում: Տրիոն

համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին:

Խաչատրյանի անվան եռյակը սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ: Համույթը իրականացրել է բազմաթիվ պրեմիերաներ, մի շարք ստեղծագործություններ ձոնվել են եռյակին: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

 «ԱրմենՏել» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031