Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Գալստյանի սպանողին դեռ չեն հայտնաբերել. Ա1+ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2013 15:28

19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երեւանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում եւ ազատվել դեկտեմբերին:

Համբարձում Գալստյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։Մոտ 20 օր հետո ձերբակալվեց։ Կես տարի հետո Մոսկվայի Բուտիրյան բանտից ազատ արձակվեց եւ մյուս անդամների հետ Ազատության հրապարակ մտավ մարդկանց ձեռքերի վրա. «Մենք պարտական ենք մեր ժողովրդին մեր ազատության համար»՝ ասաց նա։

Հայաստանը դեռեւս անկախ չէր, երբ 35-ամյա Համբարձում Գալստյանը նշանակվեց Երեւանի քաղխորհրդի նախագահ։ Մասնագիտությամբ պատմաբան Համբարձում Գալստյանի օրոք Հանրապետության հրապարակից իջեցվեց խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի արձանը։ Որովհետեւ ըստ Համբարձում Գալստյանի՝ այդ մարդն է մեղավոր Նախիջեւանը եւ Ղարաբաղը ադրբեջանցիներին տալու համար։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031