Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազին բողոք է բերվել հեռուստաընկերության դեմ

Դեկտեմբեր 19,2013 15:22

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Բադիրյանի վարույթում քննվում է Նարա Ղազումյանի քրեական գործը:

Նարա Ղազումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրյալն ունի երկու պաշտպան:

Նարա Ղազումյանը հարցաքննվել է որպես վկա, ապա կասկածյալ: Որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Օ.-ի հաղորդման մեջ հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, նաեւ նշել է, որ վերջինիս և նրա որդու՝ Մ. Ա.-ի ներկայությամբ  գրել է ստացական՝ նրանց հոգեբանական ճնշումների, վարկաբեկվելու սպառնալիքի ազդեցությամբ:

Ըստ նախնական տեղեկատվության, դեկտեմբերի 4-ին մեղադրյալը, որպես կասկածյալ, արդեն իսկ տալիս է խոստովանական ցուցմունք: Ապա նա դիմումներ է ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն և Տավուշի մարզի ՔԳՎ, Տավուշի մարզի   քննչական բաժնի պետին, հայտնում, որ կասկածյալի կարգավիճակում քննությանը հայտնած իր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, խնդրում է կրկին ցուցմունք տալ պաշտպանի ներկայությամբ և հայտնել ողջ ճշմարտությունը:

Դեկտեմբերի 7-ին Ն. Ղազումյանը հարցաքննվելով որպես մեղադրյալ, հայտնում է, որ Ա.  Օ.-ն իրեն գումարներ է տվել 15 տոկոս տոկոսադրույքով, որից հետո տոկոսների ուռճացված գումարներ ներկայացնելով, իր որդու՝ Մ. Ա.-ի հետ, հոգեբանական ճնշումներ գործադրելով, սպառնալիքների ազդեցությամբ, իրեն ստորագրել է տվել 30.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ստացական, որի արդյունքում ինքը հայտնվել է անելանելի վիճակի մեջ, ըստ էության, Ա. Օ.-ից կախյալ վիճակում:

Մեղադրյալի և Ա. Օ.-ի հետ կատարվում է առերես հարցաքննություն, որով նա պնդում է որպես մեղադրյալ տված իր ցուցմունքները:

«Արմենիա» հեռուստաընկերության դեկտեմբերի 11-ի «Հերթապահ մաս» հաղորդման ընթացքում, ըստ Տավուշի մարզի դատախազին ուղղված բողոքի, հայտարարվել է նշված քրեական գործի մասին և նշվել, որ Նարա Ղազումյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

«Նշված հաղորդման շրջանակներում, շուրջ մեկ շաբաթ, գրեթե ամենօրյա եթերներից հայտարարվել և շարունակվում է հայտարարվել վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված միակողմանի, ոչ օբյեկտիվ տեղեկատվություն և փաստորեն, 11.12.2013թ.-ից սկսած, վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ գործողության արդյունքում, զանգվածային լրատվամիջոցով ապատեղեկատվություն համարվող նյութի տարածմամբ խախտվել են Նարա Ղազումյանի պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները»,-գտնում է պաշտպանական կողմը::

Ըստ պաշտպան Գարիկ Գալիկյանի. «Վարույթն իրականացնող մարմինը նշված տեղեկատվության հիմքում դրել է Ն. Ղազումյանի, որպես կասկածյալի, պաշտպանի բացակայությամբ հայտնած ցուցմունքը, անտեսելով դրան հաջորդած՝ վերջինիս կողմից դատախազությանը և քննչական բաժնի պետին ուղղված դիմումները, գործով ստացված այլ ապացույցները»:

Պաշտպանական կողմը խնդրում է քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունը՝ 11.12.2013թ. անմեղության կանխավարկածի, մրցակցության սկզբունքների  խախտմամբ նախաքննության ընթացքում զանգվածային լրատվամիջոցին ոչ օբյեկտիվ տեղեկատվություն հայտնելու մասով ճանաչել ոչ իրավաչափ և վերացնել Նարա Ղազումյանի իրավունքի խախտումը:

Նաեւ՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին համապատասխան հայտարարություն տրամադրելու միջոցով դադարեցնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդման շրջանակներում թիվ 38108313  քրեական գործով  Ն.Ղազումյանի վերաբերյալ տեղեկատվության շրջանառությունը  և գործի նախաքննության ընթացքում զերծ մնալ գործով չապացուցված տվյալների հրապարակումներից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031