Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուդիկ Յարալյան. «Գազպրոմի» առաջարկած գազի գինն ավելի ձեռնտու է, քան Իրանինը»

Դեկտեմբեր 19,2013 15:17

«Դեկտեմբերի 15-ին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան պետք է կապել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության` Թեհրան կատարած այցի հետ, որովհետեւ երկու դեպքում էլ ԱԳ ներկայացուցիչներն են մեկնել Իրան: Ռուսաստանը հանդիսանում է Մաքսային միության առաջատար երկիր, իսկ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ այդ միությանը, ուստի հայկական եւ ռուսական պատվիրակությունների այցերի տրամաբանությունը պարզ է»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը՝ խոսելով տարածաշրջանային, տնտեսական, ինտեգրացիոն գործընթացների մասին:

Ռուդիկ Յարալյանը գտնում է, որ Իրանը ռուսական կողմի հետ քննարկել են միջուկային էներգետիկայի, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության ու առեւտրաշրջանառության հետ կապված հարցեր, իսկ հայկական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ իրանական կողմը հայտարարել է, թե պատրաստ է ապահովել Պարսից ծոցի եւ Կասպյան երկրների միջեւ առևտրաշրջանառությունը: «Իրանական կողմը բավականին շահագրգռված է Մաքսային միության հետ համագործակցության հարցում: Եվ այդ առումով Իրանի դերը կրկնակի անգամ արժեւորվում է»,- վստահեցնում է Ռուդիկ Յարալյանը, շարունակելով, որ Իրանը ուղիղ առեւտրաշրջանառության հնարավորություն է ստանում Մաքսային միության անդամ երկրների հետ ու դառնում է կապող օղակ Մաքսային միության երկրների եւ այլ պետությունների միջեւ առևտրաշրջանառության համար:

Ռուդիկ Յարալյանը նաեւ գտնում ` Իրանը կարող է այլընտրանք հանդիսանալ Վրաստանին:

Ռուդիկ Յարալյանը համոզված է, որ Իրանը չի անդամակցի Մաքսային միությանը, որովհետեւ, ըստ նրա, դժվար թե իր գործողությունները կաշկանդի` ընդունելով Մաքսային միության օրենսդրությունը:

Խոսելով Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին շրջանառվող լուրերից, Ռուդիկ Յարալյանը ասաց, որ Իրանի դեսպանը դեռ չի ասել, որ Իրանը պատրաստ է 100 դոլարով գազ մատակարարել Հայաստանին, բացի այդ, նա գտնում է, որ «Գազպրոմի» առաջարկած գինն ավելի ձեռնտու է, քան Իրանինը, որովհետեւ Իրանն այլ պետությունների գազը վաճառում է համաշխարհային գներով, այսինքն` 400 դոլարով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031