Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը խաբե՞լ է քաղաքացուն և յուրացրել նրա գումարները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2013 15:12

«Ես վարձակալության հետ կապված պայմանավորվածություն ունեի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի (լուսանկարում.-խմբ) հետ: Այնուհետև ներդրումներ կատարեցի: Բայց վերջում պայմանավորվածությունները չկատարվեցին և այժմ իմ ընկերությունը սնանկացման եզրին է կանգնած»,-Aravot.am-ի հետ զրույցում միրգ-բանջարեղենի մանրածախ առևտրով զբաղվող, «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանը պատմեց, թե ինչպես է ԱԺ պատգամավորն իրեն խաբել ու յուրացրել իր գումարները:

Արման Երեմյանն ասաց, որ իրեն ահաբեկել են, ծեծի ենթարկել, անգամ իրավիճակը հասել է նրան, որ ինքը լքի Դավիթաշենը: Այնուհետև մեր զրուցակիցը նշեց, որ իրենք վերջին ութ ամիսների ընթացքում ոչ մի կերպ չեն կարողանում հասնել  դատաիրավական արդարության, քանի որ գործը հովանավորվում է  ՀՀ-ում բարձրագույն իրավական հաստատության պետի կողմից. «Դիմել ենք ԱԱԾ, Գևորգ Կոստանյանին, դատախազություն, մեր պահանջն է այն, որ վերադարձնեն մեր ներդրումները: Չեմ կարողանում հաջողության հասնել, քանի որ չի գնում ոչ բազմակողմանի, ոչ օբյեկտիվ քննություն»:

Արմեն Երեմյանը նշեց, թե Արթուր Գևորգյանն այժմ ձևացնում  է, որ չի ճանաչում իրեն ու մանրամասնեց. «Չնայած դրան` ես կարող եմ հավաստել, որ հանդիպել եմ իր հետ, ունեմ վարձակալության  տարածքների պայմանագիր իր հետ: Հիմա ներկայանում է նրա գործընկերը` Երևանի ավագանու անդամ, երկու անգամ դատապարտված Վարուժան Մանուկյանը, իսկ նրա խոսքերը ոստիկանությունում որպես մարգարեություն են ընդունում: Ես նույնիսկ մտավախություն ունեի, որ ընտանիքիս կահաբեկեն ու հայտարարեցի, որ եթե ընտանիքիս հետ մի բան կատարվի, Վլադիմիր Գասպարյանն  է պատասխանատու: Այս ամենի նպատակն է այն, որ մարդկանց հուսահատության հասցնեն, որ հետամուտ չլինես քո իրավունքներին ու լքես երկիրը: Բայց ես բոլոր չարաշահող պաշտոնյաներից ավելի շատ եմ կառչում  իմ երկրի պետականության հաստատմանը: Ամենադժվարին ճանապարհով էլ լինի, պայքարելու եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031