«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության ղեկավար Վիկտոր Ռեբեցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շահագրգռված են ծրագրի իրականացման համար: Պարոն Ռեբեցի խոսքերով, ի սկզբանե այս ծրագիրը չէր դիտարկվում որպես եկամտաբեր բիզնես, ընկերության հաշվարկներով այն ներդրումները, որ պետք է կատարվեին ծրագրի շրջանակներում, հետո եկամուտը ծախսերն ամբողջությամբ չէին ծածկելու:
ՀԿԵ-ի տնօրենի ներկայացմամբ` իրանական կողմը տարեվերջին ավարտին կհասցնի նախագծի տեխնիկա-տնտեսական հարցերը, այժմ ընկերությունը ուսումնասիրում է, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ փոխադրումների համար:
Պարոն Ռեբեցի խոսքերով` «Այնպես չէ, որ այսօր ցանկացանք ու ծրագիրն իրականացրեցինք: Ժամանակ է հարկավոր: Մենք թեմայի մեջ ենք եւ կարծում եմ բոլոր այն ենթադրությունները, որ կատարվել են, թույլ կտան որոշում ընդունել ծրագիրն իրականացնելու համար»:
Տնօրենի տվյալներով, երկաթուղու շինարարությունը կսկսվի ոչ շուտ 2015 թվականի կեսերից:
Կարդացեք նաև
Ամփոփելով տարին՝ պարոն Ռեբեցը նշեց Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի կայանների վերանորոգումը, Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի վերակառուցումը:
Ընկերությունը Հայաստանում գործունեության ընթացքում 90 միլիարդից ավելի ներդրումներ է իրականացրել` «Հարավկովկասյան երկաթուղիներում» ենթակառուցվածքների արդիականացման եւ շարժակազմի առողջացման ծրագրերի համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ