Դեկտեմբերի 14-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղ է ունեցել Կիոկուշին կարատեի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի և Իսրայելի հավաքականները:
Մեր 15-հոգանոց կազմն այնտեղ ներկայացել էր ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ և հովանավորությամբ:
Երեկ մեր հավաքականը վերադարձավ հայրենիք` բերելով 10 ոսկե, 3 արծաթե մեդալ: Մրցանակային տեղ չեն գրավել միայն 2 մարզիկ:
«Վերանայելով մեր տղաների արդյունքներն այս տարվա առաջնություններում և հաշվի առնելով ներկայիս մարզավիճակը` հավաքականում ընդգրկեցինք ուժեղագույններից ուժեղագույններին Երևանից, մարզերից և Արցախից: Արդյունքը գոհացուցիչ է: Մեր տղաներն իսկապես ուժեղ էին ու պատրաստված».-ասում է ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ մեր հավաքականին սպասում է Կիոկուշինի աշխարհի առաջնությունը:
Մամուլի հաղորդագրություն