Լրահոս
Օրվա լրահոսը

Զրկել են բաժանորդագրությունից, որովհետեւ մտել ենք Մաքսային միություն

Դեկտեմբեր 19,2013 14:36

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր շարունակվող «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի ժամանակ, խոսելով Արեւմուտքի եւ Հյուսիսի  ինֆորմացիոն պատերազմի մասին՝ հանուն Հարավային Կովկասում հաստատվելու, ասաց, որ ի տարբերություն ռուսական կողմի, որոնք մեզ մոտ ոչ թե ծրագրեր են իրականացնում, այլ՝ միջոցառումներ, արեւմտյան ուժերը համակարգված ծրագրեր են իրականացնում, այդ իսկ պատճառով Հարավային Կովկասում տեղեկատվական դաշտը արեւմտականացված է:

Այս կապակցությամբ նա պատմեց մի հետաքրքիր իրական «անեկդոտ». պարզվում է, մի քանի տարի շարունակ «Նորավանքը» բաժանորդագրվում էր The economist ամսագիրը: Սակայն երկու օր առաջ զանգահարել են այն կազմակերպությունից, որը տեղ էր հասցնում այդ ամսագիրը, եւ տեղեկացրել, որ ամսագիրը որոշել է բաժանորդագրությունից զրկել «Նորավանքը», քանի որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն:

Պարոն Հարությունյանի պատմածը զարմանք եւ զվարճություն առաջացրեց ներկաների մոտ, իսկ ոմանք էլ խորհուրդ տվեցին 21-րդ դարում չբաժանորդագրվել, այլ՝ համացանցից քաշել ցանկացած տեղեկույթ: Պարոն Հարությունյանն ասաց, որ իրենք «քաշում են» բազմաթիվ նյութեր, այդ թվում՝ «անթույլատրելի», սակայն դեպքեր են լինում, երբ տպագիր պարբերականը նախընտրելի է. «էլիտան օգտվում է տպագիրից, իսկ ուսանողությունը եւ մյուսները՝ էլեկտրոնայինից»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031